×


Ծնվել է Նելլիի եւ Րաֆֆիի երկրորդ դուստրը

Նելլին եւ Րաֆֆին այսօր շնորհավորանքներ են լսում երկրորդ անգամ ծնողներ դառնալու կապակցությամբ: Երգչուհին ամուսնուն դուստր է պարգեւել: Ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, աղջնակին անվանակոչել են Սառա:

Նելլին եւ Րաֆֆին` իրենց դստեր հետ


Ամռանը մենք լուսանկարել էինք կլորացած փորիկով ապագա մայրիկին՝ ամուսնու եւ դստեր հետ: Երգչուհին հայտնել էր, որ անհամբեր սպասում է երկրորդ դստեր լույս աշխարհ գալուն։ Նշենք, որ զույգի առաջնեկը՝ Անահիտը, 4,5 տարեկան է։

Նելլին` դստեր հետ


BRAVО.am-ը շնորհավորում է Նելլիին ու Րաֆֆիին՝ Սառային եւ բոլոր երեխաներին մաղթելով առողջություն ու անհոգ մանկություն։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին