×


Ծնվել է Վահե Խանամիրյանի եւ Լիլիթ Մուրադյանի առաջնեկը :)

Վահե Խանամիրյանը եւ Լիլիթ Մուրադյանը ծնողներ են դարձել: Քիչ առաջ լույս աշխարհ է եկել զույգի առաջնեկը: Հաղորդավարուհին ամուսնուն դուստր է պարգեւել:

Լիլիթ Մուրադյանն ու Վահե Խանամիրյանը


Դեռ առավոտյան Վահեն իր «ֆեյսբուքյան» էջում գրառում էր կատարել` նշելով, որ այսօր իր ընտանիքի համար ամենակարեւոր օրն է.«Նոր փուլ, նոր կարգավիճակ, նոր պատասխանատվություն, նոր երջանկություն։ Մինչեւ հիմա իմի չէի բերել զգացողություններս ու զգացմունքներս: Նոր գիտակցումով եմ սկսել օրս ու անհամբեր սպասում եմ... Աստծո կամքով թող ամեն ինչ հաջող անցնի... Մի տեսակ ձեռքերս ու ձայնս դողում են... Սիրում եմ ձեզ, Լիլ։ Աստծո լույսը ձեց հետ թող լինի»:

Լիլիթ Մուրադյանը


BRAVO.am-ը շնորհավորում է Լիլիթին եւ Վահեին` նրանց դստերը եւ աշխարհի բոլոր փոքրիկներին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:

BRAVO.am
Լուսանկարները` Վիգեն Մնոյանի եւ Խանդութ Պարույրյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին