×


Ծովինար Մարտիրոսյանը եւ Նարեկ Հայկազյանը մկրտել են իրենց նորածին որդուն :)

Դերասան-ամուսիններ Նարեկ Հայկազյանի եւ Ծովինար Մարտիրոսյանի երկրորդ որդին երեկ` մայիսի 10-ին, մկրտվել է: Մարտի 13-ին լույս աշխարհ եկած փոքրիկ Արշակի սուրբ մկտությունը տեղի է ունեցել Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում: Արարողությանը ներկա է եղել եւ լուսանկարել է BRAVO.am-ը:

Ծովինար Մարտիրոսյանը եւ Նարեկ Հայկազյանը մկրտել են իրենց նորածին որդուն


Երեխայի կնքահայրը Նարեկի մտերիմ ընկերներից Արթուր Մատինյանն է: Ծովինարը մեզ հետ զրույցում պատմել է, որ ավագ որդին` Անրին, եւս մկրտվել է նորածին ժամանակ, նրա կնքահայրն էլ դերասան Հովհաննես Դավթյանն է.“Ուզում էի 40 օրականը լրանալու օրը կնքել, բայց մի փոքր հետաձգեցինք: Մեզ համար շատ խորհրդավոր ու պատասխանատու օր էր, հատուկ խնամքով ընտրել էի տղաներիս հագուստը: Ավազանի մեջ մկրտելը շատ կարեւոր էր, Արշակն իրեն լավ էր զգում, միայն ջրի սառնությունից մի քիչ վախեցավ: Բոլորս հուզվել էինք, հատկապես` Անրին”:

Ծովինար Մարտիրոսյանը` որդու հետ


Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասանների երեխայի մկրտությանը ներկա են եղել նույն թատրոնի դերասաններ Մարջան Ավետիսյանը, Անի Պետրոսյանը, Արաքսյա Մելիքյանն ու Անդրանիկ Զաքարյանը, Ռոման Բաբայանը, Անդրանիկ Խաչատրյանը եւ այլք.“Հյուրերի թվում մեր ընտանիքին շատ հարազատ մարդիկ էին, գործընկերուհիներս էլ երեխաներիս համար մորաքույրների նման են”:

Արաքսյա Մելիքյանը եւ Անդրանիկ Զաքարյանն` իրենց երեխաների հետ


Անրին, բարձրաձայն աղոթելով, պատասխանատու հայացքով նայում էր Տեր հորը: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանների որդին պատմել է, որ ինքնուրույն սովորել է Տերունական աղոթքը.“Մամային շատ եմ օգնում, որ Արշակին մեծացնի. երաժշտություն եմ միացնում, երբ ուտելիք է պատրաստում: Բոլորը երեխաներն իրար նման են, բայց եթե շատ երեխաների ցույց տան, ես Արշակին կճանաչեմ: Որ մեծանա, այնքա՜ն տեղեր կտանեմ, օրինակ` Մանկական երկաթուղի, միասին ֆուտբոլ կխաղանք: Երբ մեծանա եւ իմ չափ դառնա, ես արդեն ֆուտբոլիստ կլինեմ:)”:

Երեկ տեղի ունեցած մկրտությունից հետո խնջույք տեղի չի ունեցել, փոխարենն այսօր Նարեկն ու Ծովինարն իրենց հարազատների ու ընկերների հետ պիկնիկ են կազմակերպել մայրաքաղաքից դուրս:

BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին