×


Կամոն, Անին, Ժաննան, Նարեկը, Արտաշեսը, Արմենը եւ ուրիշներ` “Ելք չկա”-ի ակումբային շնորհանդեսին

“Ելք չկա” քրեական դրամայի պրեմիերայից առաջ ֆիլմի դերասանական եւ նկարահանող անձնակազմը ակումբային միջավայրում խմել է համատեղ աշխատանքի կենացը:): Երեկ տեղի ունեցած երեկույթին ներկա են եղել Արմեն Մարությանը, Արտաշես Ալեքսանյանը, Ժաննա Բուտուլյանը,Նարեկ Պետրոսյանը եւ, իհարկե, գլխավոր դերակատարն ու պրոդյուսերը` կարատեիստ Կամո Ունանյանը:

"Ելք չկա" ֆիլմի ստեղծագործական կազմը


Հաղորդավարուհի Անկան, շնորհավորելով ստեղծագործական կազմին, բեմ է հրավիրել դերասաններին, որոնք կիսվել են իրենց տպավորություններով: Արմեն Մարությանի խոսքով` դերասանի համար հուզիչ է իր իսկ մասնակցությամբ ֆիլմը դիտելն եւ ներկաների արձագանքը լսելը.“Հավաքվեց հիանալի թիմ ու նկարահանվեց հզոր ֆիլմ: Եթե չունես լավ թիմ, եթե բոլորը չեն մտածում լավ աշխատանք ստեղծելու մասին, ուրեմն ոչինչ չի ստացվի: Պրեմիերային սրտի դողով գալու եմ` դահլիճում դիտելու, կապ չունի` 1000 ֆիլմում էլ նկարված լինենք, Արտաշեսը թույլ չի տա, որ ստեմ, ամեն անգամ մենք սկսում ենք սկզբից”:

Արտաշես Ալեքսանյանն էլ շնորհակալություն է հայտնել կադրից դուրս աշխատողներին.“Շնորհակալ ենք, որ նկարահանումների ընթացքում մեզ համար ճաշ են եփել ու սուրճ են պատրաստել: Կամոն ռիսկի դիմեց եւ սկսեց կինոյի նկարահանումը` ապացուցելու, որ արվեստը նաեւ ուսուցողական եւ դաստիարակչական նշանակություն ունի”:

Անկան եւ Կամո Ունանյանը


Ֆիլմի պրոդյուսեր, “RecTime” փրոդաքշնի հիմնադիր-տնօրեն Կամո Ունանյանը BRAVO.am-ին հայտնել է,  որ “Ելք չկա”-ն ի սկզբանե ստեղծել են կինոթատրոններում ցուցադրելու համար, այն փառատոնային չէ, բայց չի բացառվում, որ ներկայացվի կինոփառատոններին: Նրա խոսքով` 83 րոպե տեւողությամբ ֆիլմը նկարահանել են շուրջ երկու ամսում, որի ընթացքում եղել են դժվար ու անելանելի իրավիճակներ, բայց գտնվել են ելքեր.“Այնպիսի տեսարաններ ունեինք, որ ռեժիսորի եւ դերասանների կյանքին վտանգ էր սպառնում, մի դրվագ էլ կար, որ ես էի ընկնելու ավտոմեքենայի տակ. մահից եմ պրծել: Բայց մենք աշխատել ենք սրտանց ու սպասում ենք հանդիսատեսի գնահատականին”:

Անատին եւ "Մեծ Հայք"-ից Նարեկը


Կամո Ունանյանը նշել է, որ ֆիլմում շոշափվել են մարդկային խնդիրներ` դավաճանություն, ընկերություն, սեր եւ այլն.“Ուսուցողական ֆիլմ է: Միգուցե նայելուց հետո որոշ մարդիկ էկրանին կտեսնեն իրենց սխալները եւ կցանկանան փոխել իրենց կյանքը: Կան դերասաններ սերիալներից, բայց ֆիլմը սերիալային չէ, երկար ենք աշխատել ու շատ գումար ենք ծախսել”:

Նշենք, որ “Ելք չկա”-ն փետրվարի 15-ից կցուցադրվի մայրաքաղաքի կինոթատրոններում: Ռեժիսորը Վահե Սայանն է, սցենարի հեղինակը` Հարություն Ղուկասյանը, երաժշտությունը գրել է Էդմոնդ Մակարյանը, սաունդթրեքը կատարում է “Մեծ Հայք”-ի ռեփեր Նարեկը:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին