×


Կամո Սեյրանյան.“Փարիզում Նազենիի, Սոֆիի, Ավոյի եւ մյուսների մոտ վերադարձա ամբողջովին թաց:)”

Երեւան, Փարիզ, Սիդնեյ, Դուբայ. ահա այս քաղաքներում Կամո Սեյրանյանը հնչեցրել է Առնո Բաբաջանյանի “Սերենադ շեփորի համար” ստեղծագործությունը` դրա հիման վրա նկարահանելով իր նոր տեսահոլովակը, որը կարող եք դիտել այստեղ:

Կամո Սեյրանյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Դուդուկահարը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ երաժշտությունը գործիքավորել է Արթուր Գյուրջինյանը, իսկ հոլովակի ռեժիսորը հենց ինքն է.“Մի դրվագ պատմեմ. փետրվարին Նազենի Հովհաննիսյանի, Սոֆի Մխեյանի, Արսեն Գրիգորյանի, Նունե Եսայանի եւ Ավո Խալաթյանի հետ համերգով Փարիզում էինք: Նրանց ասացի, որ գնում եմ նկարահանման, իսկ երեք ժամից վերադարձա ամբողջովին թաց. հայտնվել  էի Սենա գետում:)”:

Կամոն վստահ է, որ իր նոր աշխատանքը կսիրվի.“Վերջերս Մոնակոյում հանդիպեցի Առնո Բաբաջանյանի որդուն` Արային, երբ նա լսեց գործը, շատ հավանեց: Երբ պատրաստվում էի “Տաշիր 2010” մրցանակաբաշխությանը, որոշեցի բավական լուրջ գործ ներկայացնել եւ ընտրեցի “Սերենադ շեփորի համար” ստեղծագործությունը: Այն հատուկենտ տեղերում է հնչել”:

Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը, Արսեն Գրիգորյանը, Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը եւ Կամո Սեյրանյանը` Փարիզում


Դուդուկահարն արդեն 11 տարի է` դասավանդում է Երեւանի կոնսերվատորիայում, ուրախ է, որ ունի տաղանդավոր սաներ.“Միշտ ասում եմ` Հայաստանը դուդուկի երկիր է, այն հայկական է, բոլորն էլ կարող են նվագել, մեկի դեպքում լավ կստացվի, իսկ մյուսի դեպքում` ոչ այնքան”:  

Խոսելով նոր նախագծերի եւ համերգների մասին` Կամո Սեյրանյանը հետեւյալն է ասել.“Դեկտեմբերի 21-ին “Կոդակ” թատրոնում տեղի կունենա Հարութ Փամբուկչյանի 60-ամյակին նվիրված երեկո: Երգչին նվագակցելու եմ նաեւ ես: 7 տարի է` տարեմուտին հնչող երաժշտությունը ես եմ նվագում, ընկերներս էլ կատակով ասում են` նախագահը շնորհավորում է, կաթողիկոսը` օրհնում, ես էլ տարվա բացումն եմ անում: 2015-ն էլ բացառություն չի լինի:)”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Կամո Սեյրանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին