×


Կայա Խուրշուդյան.«Սեռական բնույթի լկտի առաջարկներ է անում»

Հայտնիների անունով կեղծ էջեր սոցիալական ցանցերում վերջին շրջանում հաճախ են բացվում: Այս անգամ անհարմար իրավիճակում է հայտնվել Կայա Խուրշուդյանը: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ առաջին անգամ է բախվում նման խնդրի:


Կայա Խուրշուդյանը

«2 օր առաջ իբր դերասանուհի Ալինա Ավետիսյանն ինձ գրեց: Երբ սկսեցի լկտի բնույթի նամակներ ստանալ, համոզվեցի, որ նա չէ: Այնուհետեւ բացվեց իմ անունով եւ նկարով կեղծ էջ, որը ընկերության հայտեր է ուղարկում ընկերներիս եւ սեռական բնույթի լկտի առաջարկներ անում: Մի քանի օր է` մտերիմներս զանգում եւ տեղյակ են պահում այդ մասին»,-նշել է նա:


Կայա Խուրշուդյանը

Կայան իրավապահ մարմիններին դիմելու մտադրություն չունի, պարզապես խնդրում է արգելափակել այդ էջը.«Չգիտեմ` ինչպես են պայքարում նման մարդկանց դեմ: Կխնդրեի` նման բաներ չանեն: Միեւնույն է` ինձ ճանաչողները գիտեն, որ ես չեմ այդ նամակների հեղինակը: Իրենք իրենցից թող մի բան ներկայացնեն ու իրենց անունով շփվեն, այլ ոչ թե խաղան ուրիշի անվան հետ»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին