×


Կայա Խուրշուդյան. «Եթե ամուսինս կողքիս լիներ, չէի պարի ակումբում»

Այս ամիս մեծ էկրան կբարձրանա «Փորձաշրջան» ֆիլմը, որում մասնակցություն ունի նաեւ Կայա Խուրշուդյանը: Մի շարք սերիալներից եւ հեռուստանախագծերից հայտնի դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ կատակերգությունում հանդես է գալիս իր համար փոքր-ինչ անսովոր կերպարով:

Կայա Խուրշուդյանը` «Փորձաշրջան» ֆիլմի նկարահանումներին


«Մարմնավորում եմ երեք ընկերուհիներից Աստղիկին, ով վարսահարդար է: Խաղընկերներս Թամարա Պետրոսյանն ու Մոնիկա Գաբրիելյանն են: Փորձում ենք մեզ հակառակորդ տղաներին խանգարել, որպեսզի մեր ընկերուհին ընդունվի գիդ- էքսկուրսավարի աշխատանքի: Իմ մասնակցությամբ նկարահանումներն անցել են Ծաղկաձորում: Շատ հետաքրքիր օրեր էին, դերասաններից շատերին էլ ճանաչում էի. Արսեն Հակոբյանի հետ միասին ենք սովորել: Դադարից հետո շատ կարոտած էի աշխատում: Ի դեպ, իմ շնիկը եւս նկարահանվել է»,-պատմել է Կայան:

Ինքնատիպ սանրվածք, գլամ-ռոք ոճ` կերպարային արտաքին փոփոխությանը Կայան սիրով է համաձայնել.«Նկարահանման առաջին օրը փոքր-ինչ անսովոր էր, սակայն հեշտությամբ հարմարվեցի նոր արտաքինիս»:

Թամարա Պետրոսյանը, Արսեն Հակոբյանը եւ Կայա Խուրշուդյանը


Դերասանուհին տեւական ժամանակ է` արեւելյան պարեր է պարում երեւանյան ակումբներից մեկում: Մեզ հետ զրույցում նշել է, որ սիթքոմում նկարահանվելու առաջարկ է ստացել, սակայն նախագծի որակն իրեն չի գոհացրել, եւ մերժել է: Այս շրջանում ժամանակի սղության պատճառով սերիալներում խաղալու ցանկություն չունի, փոխարենը սիրով կհամաձայնի կրկին հանդես գալ ֆիլմերում եւ կարճ սերիալներում:

Անձնական կյանքին անդրադառնալով` Կայան նշել է.«Եթե ամուսինս իմ կողքին լիներ, միանշանակ չէի պարի ակումբում: Դա բացառվում է: Քանի դեռ պարում եմ, նշանակում է` դեռ սպասում եմ նրան: Նա այն տղամարդն է, որի կողքին ես ստիպված չեմ լինի ընտանիք պահելու համար աշխատել»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Կայա Խուրշուդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին