Հայկ Մարությանի ընտանիքում այսօր մեծ ուրախություն է:): Սիրված հումորիստ-դերասանը հայր է դարձել. ծնվել է նրա երրորդ զավակը: Բարի լուրը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է նրա ընկերներից պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը:
Հայկոն` կնոջ եւ երեխաների հետ
Կարգին Հայկոյին կինը` ազգությամբ չեխ Իվան, երկրորդ դուստրն է պարգեւել: Հիշեցնենք, որ ամուսիններն ունեն Արթուր եւ Ալիսա անուններով երկու երեխա:
BRAVO.am-ը շնորհավորում է այս գեղեցիկ ընտանիքին` փոքրիկին մաղթելով անհոգ եւ առողջ մանկություն:
BRAVO.am
Լուսանկարները` Araratnews.am-ի եւ BRAVO.am-ի


×
17,852





