×


Կարելի՞ է ամեն օր սեքսով զբաղվել

Սեքսուալ բնույթի բազմաթիվ ու բազմաբովանդակ նամակ-հարցերից ընտրել եմ ամենահաճախ տրվողներն ու սեքսոլոգ Վահե Ասրյանի մասնագիտական օգնությամբ արձագանքել դրանց: Եվ այսպես` 4 հարց:


1.Կարելի՞ է արդյոք ամեն օր սեքսով զբաղվել:

Կարելին ու չի կարելին փոքր-ինչ հարաբերական հասկացություններ են այս կոնտեքստում: Մեկի համար սեքսուալ բավարարվածության նորմը օրական 2 անգամ սեքսն է, մյուսի համար՝ ամսական 4-6 անգամն էլ միանգամայն ապահովում է սեքսուալ երջանկության զգացումը: Այստեղ առավելագույնը կարելի է հաճախակի սեքսի բոնուսներն ու դրական կողմերը թվել, որից ինքներդ եզրակացություն կանեք: Եվ այսպես.

*Սեքսը նվազեցնում է բորբոքային պրոցեսների հավանականությունը. հեշտոցային ուղիների ու արգանդի ներքին մերսման հաշվին՝ ինտենսիվանում է արյան շրջանառությունն ու ակտիվանում են միկրոօրգանիզմները, որոնք ուղղված են բորբոքային երեւույթների դեմ պայքարին: 

*Կլիմաքսի որոշակի հետաձգում. մշտական կենակցման (սեռական ակտ) դեպքում տեղի է ունենում կնոջ օրգանիզմի ներքին ու արտաքին մակերեւույթների երիտասարդացում: Արյան ակտիվ շրջանառությունը սնուցում է բոլոր բջիջները:

*Մկանային համակարգի ուժեղացում. սեքսը, բնականաբար, բարերար է ազդում մկանային զանգվածի վրա՝ բավականին լավ փոխարինելով ֆիզիկական ծանրաբեռնվածությանը: (Չէի ասի, որ լիարժեք կարող է փոխարինել, բայց եթե բաց եք թողնում մի պարապմունքը, արժե կրկնապատկել սեքսի տեւողությունը): 

*Քաղցկեղի կանխարգելում. կրծքագեղձերի հաճախակի մերսումն օգնում է կանխարգելել չարորակ գոյացությունների առաջացումը կրծքում: (Ըստ այդմ` արժե յուրաքանչյուր սեքսի ընթացքում մանրակրկիտ ուշադրություն հատկացնել կրծքերին, ինչու ոչ):

*Գլխուղեղի աշխատանքի ակտիվացում. եւ կրկին, արյան ինտենսիվ շրջանառությունը նպաստում է նաեւ գլխուղեղի աշխատանքի արագացմանը: (Հատկապես, եթե սեքսն ամենօրյա է: Այդպես, բացի գեղեցկանալուց, կարելի է նաեւ խելացի դառնալ, փաստորեն):

*Սերմնանյութի կոսմետիկ էֆեկտը. սերմնահեղուկն ակտիվ սպիտակուցի մեծ քանակ է պարունակում, որը մաշկի հետ շփվելիս սնուցման ու փափկեցման էֆեկտ է թողնում:

*Դրական էմոցիաներ. սեքսի ընթացքում արտադրվող «երջանկության հորմոնները» լավ տրամադրություն են ապահովում:

*Մտերմացում. հաճախակի սեքսը միավորում է մարդկանց, ամրացնում վստահության շեմը, ինքնագնահատական բարձրացնում, սթրես հանում:

*Սեքսը լավ քնաբեր է. օրգազմի ժամանակ տեղի է ունենում հիպնոպեպտիդների արտազատում, որոնք հանգստացնում են մարդուն ու նպաստում հեշտ քուն մտնելուն:

2.Ավանդական սեքսից հետո կարելի՞ է միանգամից օրալ սեքսի անցնել, թե՞ դա կարող է հիվանդությունների հանգեցնել:

Սեքսոլոգ Ասրյանը նշում է, որ հիմնականում խորհուրդ չի տրվում ավանդական սեքսից հետո միանգամից օրալին անցնելը: Բայց, իհարկե, առաջնային են տվյալ զույգի նախասիրությունները: Հիմնավորումը հետեւյալն է. բերանի խոռոչի ոչ պաթոգեն եւ պայմանականորեն պաթոգեն միկրոֆլորան միզուկի համար խորթ է: Այդ միկրոֆլորայի տարրերը, ներթափանցելով այնտեղ, կարող են, օրինակ, միզուկաբորբեր առաջացնել: Կարող է նաեւ հակառակ անցում տեղի ունենալ դեպի բերանի խոռոչ՝ լնդերի, կոկորդի ախտահարում եւ այլ խնդիրներ առաջացնելով: Վերը նշվածից զատ, պետք է հաշվի առնել, որ տվյալ զույգի մոտ սեռավարակների առկայության դեպքում ավելի լուրջ խնդիրներ կարող են առաջանալ, քանզի բերանի խոռոչում այդ հարուցիչներից առաջացած հիվանդություններն ավելի ուշ են ախտորոշվում եւ դժվար բուժվում: Առնանդամից բերան անցման հավանականությունը ցածր է, եթե բերանի լորձաթաղանթի ամբողջականությունը խախտված չէ, չկան վնասված ատամներ ու եթե օրալ կոնտակտից թե՛ առաջ, թե՛ հետո բերանի ողողում եւ անդամի մշակում է կատարվում համապատասխան միջոցներով:


3.Ի՞նչ վտանգներ կան օրալ սեքսի ժամանակ: Ի՞նչ հիգիենայի պետք է հետեւել խնդիրների առաջ չկանգնելու համար:

Նախորդ հարցի լուսաբանմանն ուղղակի պետք է ավելացնել առնանդամի մեխանիկական վնասման հավանականությունը, որը հիմնականում անդամի կառուցքվածքի մասին գիտելիքին ու մինետի տեխնիկային  չտիրապետելու պատճառով է պատահում: Էրեկցված անդամը, բնականաբար, ավելի հեշտ է վնասել` սկսած քերծվածքներից մինչեւ արնահոսող վերքերը: Հիգիենայի համար կարեւոր է օրալ ակտից առաջ ու հետո բերանի խոռոչի ողողում եւ անդամի մշակումը հականեխիչ միջոցով:

4.Ընդհատված սեռական ակտի դեպքում որքա՞ն է հղիանալու հավանականությունը:

Ըստ անձնական դիտարկման (իսկ այն բավական լայնածավալ ու տեւական է՝ սեքսին վերաբերող օրական 30-50 նամակ արդեն 2 տարի շարունակ)՝ հայաստանյան զույգերի ու սեքս-զուգընկերների պաշտպանվելու հիմնական տարբերակն ընդհատված սեռական ակտն է: Երեւի թե ամենատարբեր պատճառներով՝ փոխվստահություն, պահպանակ-անտանելիություն, ինքնավստահություն, ֆինանսական խնայողություն եւ այլն:  Ու ես արդեն որերորդ տարին անխնա եւ պարբերաբար վկա եմ դառնում ընդհատված սեռական ակտի հետեւանքով հղիությունների, ամուսնությունների կամ աբորտների:

*Ինչո՞ւ: Դե, որովհետեւ այս տարբերակի արդյունավետությունը բավականին ցածր է՝ 80-85%:

*Մեթոդի կատարումը լիովին տղամարդու պատասխանատվության տակ է: Ընթացքն այսպիսին է՝ տղամարդը պետք է անդամը կնոջ հեշտոցից հասցնի հանել սերմնաժայթքումից անմիջապես առաջ: Սերմնաժայթքումը պետք է կատարվի անպայման հեշտոցից դուրս: Սա, ակնհայտորեն, մեծ փորձառություն է պահանջում տղամարդուց:

*Ինչո՞վ է վտանգավոր: Սեքսի ընթացքում տղամարդու մոտ քսուքատիպ (նախասերմնային) հեղուկ է արտադրվում, որը 10-20մլն սպերմատոզոիդ է պարունակում: Այս քանակը միանգամայն բավարար է հղիություն գրանցելու համար: Ընդ որում, այդ քսուքատիպ հեղուկի արտադրությունը չի կարող կառավարվել տղամարդու կողմից:

*Կա նաեւ հոգեբանական անհարմարավետություն: Ըստ հետազոտությունների՝ այս մեթոդի շարունակական կիրառումը կարող է սեքսուալ սառնություն առաջացնել կնոջ մոտ, էրեկտիլ խնդիրներ՝ տղամարդու մոտ, եւ սեքսուալ ցանկության նվազում՝ երկուսի մոտ: 

*Պատահական սեքսի դեպքում այս մեթոդը խիստ անցանկալի է. այն հերիք չի վատ է պաշտպանում հղիությունից, վրադիր՝ ընդհանրապես չի պաշտպանում սեռավարակներից:
Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport