×


Կարեն Բաբաջանյանի առաջարկը Շուշաննա Թովմասյանին

Շուշաննա Թովմասյանը երկրպագուներին նոր լուսանկար ներկայացրեց, որտեղ Կարմիր գլխարկի կերպարով է, իսկ BRAVO.am-ի հետ զրույցում բացահայտել է, թե ինչ առիթով է արվել թեմատիկ ֆոտոշարքը: Դերասանուհին “Տնփեսա” սիթքոմի ավարտից հետո ուժերը փորձելու է թատրոնում` խաղալով «32 ատամ» փրոդաքշնի նոր` «Կարմիր գլխարկ» ներկայացման մեջ:

Շուշաննա Թովմասյանը


«Այս օրերին սիթքոմի վերջին սերիաներն ենք նկարում, որոնք, ինչպես միշտ, շատ ջերմ ու մտերմիկ միջավայրում են անցնում: Այն էկրաններին կլինի մինչեւ մայիսի վերջ, որից հետո ես բոլորովին այլ կերպարում կներկայանամ»,-տեղեկացրել է նա:

Շուշաննայի մասնակցությամբ ներկայացումը մանկական է, պրեմիերան նախատեսված է հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Նա մարմնավորելու է գլխավոր հերոսուհուն:).«Խաղալու առաջարկը ստացել եմ պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանից: Համաձայնեցի. միշտ ցանկություն եմ ունեցել փորձել ուժերս թատրոնում, բացի դա, դպրոցական տարիներին էլ մի քանի անգամ մարմնավորել եմ Կարմի գլխարկին: Շատ պատասխանատու է. պետք է անեմ ամեն բան ինձ վստահված գործը պատվով կատարելու համար: Ուրախ եմ, որ իմ առջեւ մասնագիտական նոր փորձություններ են դրվում, որոնք հաղթահարելով` ես ավելի եմ հղկվում ու մասնագիտանում»:

Շուշաննա Թովմասյանը


Նրա խոսքով` թատրոնում ամեն բան այլ է.«Ավելի ուշադիր եւ հմուտ պետք է լինես, քանի որ անմիջապես հանդիսատեսի առջեւ ես խաղում, երկրորդ կադր նկարելու հնարավորություն չկա: Դերասանը կարողանում է զգալ հանդիսատեսից փոխանցվող էներգիան, ինչը, կարծում եմ, շատ կարեւոր է: Ներկայացման շրջանակում փորձառու կազմի հետ եմ աշխատելու, հույս ունեմ` նրանց օգնությամբ կհաղթահարեմ ամեն տեսակ բարդություն: Այն, ինչ սիրով ես անում, հաստատ լավ է ստացվում: Հայտնի հեքիաթի բուն գաղափարը նույնն է, ուղղակի կփորձենք այն նորովի մատուցել»:

Այնուամենայնիվ, Շուշաննան այնքան է սիրում հեռուստատեսային ոլորտը, որ դժվար մի օր թողնի տեսախցիկն ու միայն թատրոնում աշխատի.«Միգուցե ինձ հետաքրքրող առաջարկների դեպքում համատեղեմ, բայց դժվար թե մի օր որոշեմ միայն թատրոնում աշխատել»:

Շուշաննա Թովմասյանը


Խոսելով առաջիկա պլաններից`  նա նշել է, «Տնփեսա»-ի վերջին եթերաշրջանի նկարահանումներից առաջ այլ սերիալում նկարահանվելու առաջարկ ունեցել է, որը, սակայն, մերժել է. «Ամռան ամիսներին դժվար հեռուստատեսությամբ երեւամ. նախ` այդ ամիսներին նոր նախագծեր չեն լինում եւ հետո հանգստի եմ մեկնելու, որ աշնանը նոր ուժով վերադառնամ աշխատանքի»:

Երիտասարդ դերասանուհու փոխանցմամբ` արձակուրդները կանցկացնի Միացյալ Նահանգներում. «Նախորդ այցս ԱՄՆ շատ կարճ տեւեց, նկարահանումների ու դասերիս պատճառով ստիպված եղա շուտ վերադառնալ, այս անգամ մի փոքր երկար կմնամ. շատ վայրեր կան, որ չեմ հասցրել այցելել: Ինչ խոսք, Սանկտ Պետերբուրգում ապրող իմ հարազատներին էլ կարոտել եմ, եթե ժամանակ լինի, նրանց էլ կայցելեմ»:

BRAVO.am
Լուսանկարները՝ Ֆլորա Աբգարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին