×


Կարինան եւ Տիգրանն օրինականացրել են իրենց հարաբերությունները

Այսօր` ապրիլի 17-ին, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման երեւանյան գործակալություններից մեկում հաղորդավարուհի Կարինա Դանելյանն ու ֆուտբոլիստ Տիգրան Վարդանյանն օրինականացրել են իրենց հարաբերությունները եւ փոխանակվել մատանիներով:

Կարինան ու Տիգրանն օրինականացրել են իրենց հարաբերությունները


ԶԱԳՍ-ի պաշտոնական արարողությանը ներկա են եղել զույգի ամենամտերիմ ընկերները, որոնց հետ էլ նրանք փոքրիկ խնջույք են կազմակերպել հյուրանոցում: Կարինայի եւ Տիգրանի ուսերին լավաշ են գցել, արդեն օրինական ամուսինները մեղր են համտեսել, եւ, իհարկե, տոնական տորթի կտրման արարողություն է եղել:):

Կարինան եւ Տիգրանը փոխանակվել են ամուսնական մատանիներով


Հաղորդավարուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ ընկերները մի շարք անակնկալներ են մատուցել, որոնցից մեկը եղել է սերենադի տեսքով.“Մեր օրը վերածեցին փոքրիկ շոուի, որի մասին նախապես չէին ասել: Երկուսս էլ ցանկություն ունեինք լինել օրինական ամուսիններ, այդ պատճառով նախքան հարսանիքը կազմակերպեցինք այս արարողությունը, որը, կարծում եմ, մեր հարաբերություններում առանձնապես ոչինչ չի փոխի”:

Սերենադ Կարինա Դանելյանի համար


Կարինան իր վարսահարդարումն ու դիմահարդարումը վստահել էր “Օրեո” իմիջ-կենտրոնին, իսկ սպիտակ զգեստն ընտրել է դիզայներ Դիանա Շատվերյանի ստուդիայից:

Կարինան ու Տիգրանն օրինականացրել են իրենց հարաբերությունները


Քանի որ նա “Lime” հեռուստաընկերությանբ հեռարձակվող “Love is…” հաղորդման հեղինակն ու պրոդյուսերն է, այս արարողությունը կցուցադրվի եթերում, որը վարել է երգիչ Մհերը.“Ամեն անգամ ծրագիրը վարում է հայտնի որեւէ մեկը, մեր սիրո պատմությունն էլ կներկայացնի Մհերը”:

Տիգրանը, Կարինան եւ Մհերը


BRAVO.am-ը փետրվարին պատմել է զույգի նշանադրության մասին, իսկ ամռանը նախատեսված է պսակադրության արարողությունը: Զույգն այսուհետեւ ապրելու է առանձին բնակարանում:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին