×


Կարինե Առուստամյանը Քաթարում նշել է ծննդյան տարեդարձը

Կարինե Առուստամյանը եւ “The Band”-ի տղաները շուրջ երեք ամիս բնակվում եւ աշխատում են Քաթարում: Երաժիշտները տեղի հյուրանոցներից մեկի ջազ-ակումբում երաժշտասեր զբոսաշրջիկների համար կատարում են ջազ, փոփ, ֆանկ, սոուլ, էթնո-ֆանկ եւ այլ ոճերի երգեր: “Հայաստանի ձայն 3”-ին մասնակցած երգչուհին օրեր առաջ հարազատներից հեռու, բայց իր երկրորդ ընտանիքի հետ նշել է ծննդյան տարեդարձը:

Կրինե Առուստամյանը Քաթարում նշել է ծննդյան տարեդարձը


“Նախապես որոշել էինք միայն մեր բենդի կազմով նշել, բայց անակնկալներով լի օր ստացվեց, որովհետեւ մեզ հյուր եկան այն մարդիկ, ովքեր սիրում եւ գնահատում են մեր մատուցած երաժշտությունը: Մեր երկրպագուները տորթով, նվերներով ու ջերմ վերաբերմունքով օրս իսկական տոն դարձրին”,-BRAVO.am-ին պատմել է հոբելյարը:

Կրինե Առուստամյանը Քաթարում նշել է ծննդյան տարեդարձը


Երգչուհու խոսքով` շնորհավորանքներ է ստացել Հայաստանում, Հունաստանում, Միացյալ Նահանգներում ու այլ երկրներում ապրող իր մտերիմներից: Երեւանի Հրանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի աշակերտները, որոնց վոկալ է դասավանդում, փոքրիկ տեսանյութով անակնկալի են բերել իրենց ուսուցչուհուն. “Նրանք տնօրեն Նաիրա Դիվանյանի եւ ինձ փոխարինող գործընկերուհի Տաթեւի հետ տորթ էին պատրաստել եւ առանց ինձ նշում էին ծնունդս: Ինձ համար իմ սաների սերը ամենամեծ նվերներից մեկն է, որը պարզապես անգնահատելի է”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Տիգրան Ասատրյանի եւ Կարինե Առուստամյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին