×


Կարինե Օհանյանի նշանդրեքը դղյակում եւ ամուսնության շոկային առաջարկը

Կարինե Օհանյանը (Ke՛yoh) Երեւան այցի ժամանակ BRAVO.am-ին տեղեկացրել էր, որ պատրաստվում է իր նշանադրությանը: Այսօր արդեն բելգիաբնակ երգչուհին տրամադրել է մարտի 14-ին տեղի ունեցած արարողության լուսանկարները եւ պատմել ընտրյալի մասին:

Ջեյսոն Մքնայթը եւ Կարինե Օհանյանը


Կարինեի սիրելին ազգությամբ հույն երգիչ-երգահան Ջեյսոն Մքնայթն է, որի հետ ծանոթացել է “Duet Song Writing” նախագծի ժամանակ: Նրանք պետք է համատեղ երգ գրեին, իսկ արդյունքում սեր է ծնվել:).“Կարող եմ հաստատ ասել, որ սեր էր առաջին հայացքից: Ես մի սկզբունք ունեմ` գործնականը չեմ խառնում զգացմունքների հետ, բայց սերը կանոններ չունի”:

Համատեղ աշխատանքի ընթացքում Կարինեն եւ Ջեյսոնը ստեղծում են երգը, բայց ամենը դրանով չի ավարտվում, ամուսնության առաջարկն էլ շատ չի ուշանում.“Մենք իրար ընդամենը երեք օր գիտեինք, երեք օր էինք հանդիպել, եւ նա ամուսնության առաջարկ արեց: Անմոռանալի էր… Նա նույնիսկ հասցրել էր մատանի գնել եւ, ծնկի գալով, այն դրեց մատս: Մինչ օրս, երբ հիշում եմ, շոկ եմ ապրում”:

Ջեյսոն Մքնայթը եւ Կարինե Օհանյանը


Զույգի նշանադրությունը տեղի է ունեցել սպիտակ դղյակում, ինչպես Կարինեն էր երազում.“Ունեինք հյուրեր Հայաստանից, Հունաստանից, Գերմանիայից եւ, իհարկե, Բելգիայից: Միշտ ցանկացել եմ, որ ինձ համար չափազանց կարեւոր այդ օրը կողքիս լինեն իմ հարազատները: Կարող եմ ասել, որ չափազանց ուրախ է անցել”:

Խոսելով սիրելիի մասին` երգչուհին կարեւորել է նրա նվիրվածությունը.“Շատ բարի է եւ ուշադիր: Չափազանց ռոմանտիկ է, եւ դա ինձ դուր է գալիս, ինքս էլ այդպիսին եմ, բայց շատ չեմ կարողանում այդ ամենը ցույց տալ: Սիրում եմ Ջեյսոնին եւ դա է պատճառը, որ հենց նա է իմ կողքին”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Կարինե Օհանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին