×


Կնոջը սիրելու 10 պատճառ “վիտամինցի” Տիգրանից:)

Կանանց մեկամսյակը պաշտոնապես բացված է, եւ այդ առիթով BRAVO.am-ը կներկայացնի հրապարակումների շարք` նվիրված գեղեցիկ սեռին, բայց նրանց սիրելի տղամարդկանց մասնակցությամբ:): “Vitamin” ակումբի հումորիստ Տիգրան Գեւորգյանը երեք տարի է` համալրել է ամուսնացածների շարքը, իրեն եւ ընտրյալին համարում է իդեալական զույգ, նշում է` երբեւէ չեն վիճում, իսկ գաղտնիքը ներողամտությունն է, չի կարծում, թե կնոջ տեղը միայն խոհանոցն է, մեզ հետ զրույցում էլ ներկայացրել է տասը պատճառ, թե ինչու է սիրում Սեդային:

Տիգրան Գեւորգյանը


“Դու միշտ իմ կողքին ես”: Աշխատանքի բերումով այնպես է ստացվում, որ օրվա ընթացքում իրար քիչ ենք տեսնում, բայց ամեն ինչ անում եմ, որ ազատ ժամանակը միասին անցկացնենք: Կինս կողքիս է իմ բոլոր հաջողությունների եւ ուրախությունների ժամանակ եւ ոչ միայն:):

Տիգրան Գեւորգյանը


“Ուշադիր ես”: Չեմ կարող ասել` որ մեկս է ավելի ուշադիր. համահունչ զույգ ենք: Երբ ավտոմեքենայով է որեւէ տեղ գնում, պարտադիր զանգահարում եւ ճշտում եմ, թե ինչպես հասավ, ինչպես կայանեց:

Տիգրան Գեւորգյանը


“Սիրում եմ, երբ հեռախոսիդ ձայնն անջատված է, կամ երբ 10-րդ զանգից ես պատասխանում:)”:  Իրականում իմ ամենաչսիրած երեւույթն է, իսկ այդպես լինում է, երբ կինս դասի է: Նման դեպքերում նյարդայնանում ու զայրանում եմ, բայց պատճառն այն է, որ անհագստանում եմ:

Տիգրան Գեւորգյանը


“Սիրում եմ, երբ գրկում ես ինձ”: Սա հաճախ լինում է այն դեպքում, երբ առավոտյան ինձ աշխատանքի է ճանապարհում:

Տիգրան Գեւորգյանը


“Ստիպում ես ինձ ժպտալ”: Երբ տեսնում եմ, որ դասերից հոգնած կամ նյարդայնացած է, ժպտում եմ եւ վարակում իմ տրամադրությամբ: Հաճախ էլ կատակներ եմ անում, որ ժպտա:):

Տիգրան Գեւորգյանը


“Հասկանում ես ինձ”: Սա ամուսնության առաջին նախապայմաններից մեկն է: Կարծում եմ` շատ ճիշտ է, երբ ասում են, որ զույգերը պետք է իրար հասկանան կես բառից: Մենք իրար հասկանում ենք նույնիսկ մեկ հայացքից, գիտենք` երբ է պետք խոսել, իսկ երբ լռել:

Տիգրան Գեւորգյանը


“Սիրում եմ, երբ դաս ես անում. այդ ընթացքում կարողանում եմ խաղալ:)”: Ամենաանկեղծ խոստովանությունս է, քանի որ նա չի սիրում, երբ համակարգչային խաղեր եմ խաղում, նույնիսկ իր հեռախոսի մեջ խաղ չունի. դրանց վրա ժամանակ չի վատնում: Երբ միասին ենք, բնականաբար, չեմ կարող խաղալ, ես էլ սպասում եմ` երբ է քննությունների պատրաստվելու, որ օգտվեմ առիթից:): Մի օր ցանկացավ հեռախոսիցս ջնջել “Candy Crush” խաղը, որով բոլորը վարակված են, շատ հանգիստ համաձայնեցի, թեեւ բարձր ցուցանիշներ էի գրանցել:

Տիգրան Գեւորգյանը


“Սիրում եմ քեզ հետ հաց ուտել”:  Համեղ սնվել շատ եմ սիրում, մանավանդ, երբ միասին ենք ճաշում: Լինում են դեպքեր, երբ կինս հաց չի ուտում եւ ինձ է սպասում, նույն կերպ ես եմ վարվում: Պանիր չեմ սիրում, նա էլ հատուկ պանրային ոչինչ չի ընտրում, որ իր ափսեից էլ կարողանամ օգտվել:): Կարողանում եմ ձվածեղ պատրաստել, երբեմն էլ կարտոֆիլ եմ տապակում, բայց ինձ պետք է օգնության գալ, որպեսզի չայրեմ:):

Տիգրան Գեւորգյանը


“Սիրում եմ քո եփած ոսպով սուպը”: Կինս իսկապես շատ համեղ է պատրաստում: Մինչ ամուսնանալը կերել եմ մայրիկիս եւ քույրիկիս պատրաստածը, բայց Սեդան այլ տարբերակով է պատրաստում. համը շատ է տարբերվում: Ոսպով սուպն առավել շատ եմ սիրում:):

Տիգրան Գեւորգյանը


“Դու իմ մուսան ես”: Սեդայի շնորհիվ միտքս պայծառանում է եւ նոր գաղափարներ են ծնվում: Տարիների ընթացքում նրանով ոգեշնչումս ոչ միայն չի նվազել, այլ ավելի է ուժգնացել:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին