×


“Կոտրված սրտեր” սերիալից Նաստասյա Գոլովկոն` ե՛ւ հայ, ե՛ւ ռուս :)

Մայիսի 24-ին Երեւանի թիվ 109 դպրոցում հնչել է նաեւ “Շանթ” հեռուստաընկերության  “Կոտրված սրտեր” հեռուստասերիալում Լիլիթի դերակատար Նաստասյա Գոլովկոյի “Վերջին զանգը”: Սերիալային դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է իր ընտանիքի, աշխատանքի եւ նախասիրությունների մասին եւ ոչ միայն:):

“Կոտրված սրտեր” սերիալի դերասանուհի Նաստասյա Գոլովկոն


Ընտանիք

Ազգությամբ ե՛ւ հայ եմ, ե՛ւ ռուս. մայրս ռուս է:
  Ծնվել եմ Ռուսաստանի Նովոչերկասկ քաղաքում: 11 տարեկան էի, երբ ընտանիքով տեղափոխվեցինք Հայաստան:
Ռուսաստանում ապրող ընկերներիս հետ կապն աստիճանաբար թուլացավ. փոխվեցինք թե՛ ես, թե՛ իրենք:

Ռուսները շատ տարբեր են հայերից, նրանք ավելի բաց են:

“Կոտրված սրտեր” սերիալի դերասանուհի Նաստասյա Գոլովկոն


Ծնողներս շատ էին ուրախացել, որ նկարահանվելու եմ սերիալում,
բայց հիմա արդեն դժգոհում են, որովհետեւ նկարահանումների պատճառով հաճախ եմ բացակայում տնից:

Հայկական ոգով եմ դաստիարակվել, գիտեմ հայկական ավանդույթները, խոհանոցը: Սիրում եմ տոլման:

Նաստասյա Գոլովկոն “Կոտրված սրտեր” սերիալի նկարահանման տաղավարում


Աշխատանք

“Կոտրված սրտեր”-ում հայտնվեցի պատահական. տեղեկացա Լիլիթի դերի մասին, մասնակցեցի քասթինգին, ընտրեցին ինձ:):

Մասնագիտական կրթություն դեռ չունեմ, բայց կարծում եմ` կհասցնեմ սովորել Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:

Ատամնաբուժության ոլորտում մասնագիտանալուց հետո ուսումս կշարունակեմ թատերական բնագավառում:

“Կոտրված սրտեր” սերիալի դերասանուհի Նաստասյա Գոլովկոն


Սերիալում մարմնավորածս կերպարի եւ իմ միջեւ նմանություններ կան. երկուսս էլ շատ ենք սիրում լինել ուշադրության կենտրոնում:  Բայց ի տարբերություն ինձ, Լիլիթը փոքր-ինչ երես է առել այդ ուշադրությունից: Նա հոգու խորքում բարի է, երբեմն վախենում կամ ամաչում է ցույց տալ իր զգացմունքները, հավասարակշռված է. կարծում եմ` այս հատկանիշներով եւս նման ենք:

Նկարահանման հրապարակն ինձ գրավեց առաջին իսկ րոպեներից: Հաճելի եւ միեւնույն ժամանակ հետաքրքիր է աշխատել պրոֆեսիոնալների հետ: Դերասաններ Հրաչյա Հարությունյանը, Գեւորգ Գեւորգյանը, Հակինթ Բաղդասարյանը մասնագիտական խորհուրդներով միշտ աջակցում են ինձ: Նրանց շնորհիվ ամեն օր նոր ինչ-որ բան եմ սովորում:

Իմ` սերիալում նկարահանվելուց հետո էլ ընկերներս չեն փոխվել: Հայտնի դառնալս չի խանգարում մեր ընկերությանը:

“Կոտրված սրտեր” սերիալի դերասանուհի Նաստասյա Գոլովկոն


Նախասիրություններ

Սիրում եւ հետաքրքրվում եմ բոլոր տեսակի սպորտաձեւերով: Լսում եմ տարբեր ժանրերի երաժշտություն եւ տարբեր ազգերի կատարողների երգերը: Ռաբիս չեմ լսում:

Փոքրիկ շնիկ ունեմ` Ռոնալդուն, որին էլ տրամադրում եմ ազատ ժամանակիս մի հատվածը:

“Կոտրված սրտեր” սերիալի դերասանուհի Նաստասյա Գոլովկոն


Առիթը բաց չեմ թողնում հաճախել քաղաքի ժամանցի վայրեր` համբուգեր համտեսելու համար:):

Հնարավոր է, որ ընտրյալս ռուս լինի: Կողքիս տղամարդը պետք է լինի ընտանիքին նվիրված:

Երկրպագուներիս կողմից խենթ արարքներ դեռեւս չեն եղել:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Նաստասյա Գոլովկոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին