×


ՀՏ Հայկոն ամուսնալուծվել է

Հայկ Մարգարյանը, նույն ինքը` ՀՏ Հայկոն, թեեւ վաղուց պասիվ է երաժշտության եւ կինոյի ասպարեզում, շարունակում է երկրպագուների մեծ բանակ ունենալ, որոնք նաեւ հետաքրքրվում են նրա անձնական կյանքով: Օրերս BRAVO.am-ը նամակ էր ստացել` խնդրանքով պարզել` ճիշտ է նրա ամուսնալուծության լուրը:

ՀՏ Հայկոն


Մեր հավաստի տվյալներով` ՀՏ Հայկոն իսկապես տեւական ժամանակ է` բաժանված է, ավելին`նա չի էլ թաքցնում փաստը. «ֆեյսբուքյան» էջում նույնպես փոխել է կարգավիճակը` ամուսնալուծված: Հիշեցնենք, նա մեկ դուստր ունի` 6-ամյա Ջեսիկան:

ՀՏ Հայկոյի դուստրը


Թեմայի շուրջ փորձեցինք խոսել ռեփերի հետ: Նա նշեց, որ որեւէ հարցի չի ցանկանում պատասխանել եւ հարցազրույցներ չի տալիս: Հետաքրքրվեցինք նաեւ` արդյոք լիովին ապաքինվել է, քանի որ մեկ ամիս առաջ լուսանկեր էր հրապարակել, որտեղ անվասայլակի վրա էր: Այս մասին եւս Հայկոն որեւէ մեկնաբանություն չցանկացավ տալ:

BRAVO.am
Լուսանկարները` ՀՏ Հայկոյի «ֆեյսբուքյան» էջից եւ BRAVO.am-ի արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW