×


ՀՏ Հայկոն ու Միշոն ընդհարումից հետո առաջին անգամ կհամագործակցեն :)

Հուլիսի 8-ին ժամը 16:00-ին Հյուսիսային պողոտայում կմեկնարկի փողոցային բասկետբոլի բաց առաջնությունը` “ArmStreetBall 2012”-ը: Համերգային շոու-ծրագրով ուղեկցվող միջոցառմանը մասնակցելու են ՀՏ Հայկոն, Միշոն, “Մեծ Հայք” խումբը, “Ռեդ Լայթ” խմբից Սենչոն, Դավիթ Բադալյանը, Rippi-ն, Լուսինե Աղաբեկյանն ու այլք:

ՀՏ Հայկոն եւ Գարիկը “ArmStreetBall 2010”-ին


Փողոցային բասկետբոլի Հայաստանի բաց առաջնության հանդիսավարը “Վիտամին” ակումբից Գարիկն է, լինելու են նաեւ դիջեյներ եւ բրեյք դանս պարողներ: Նշենք, որ “ArmStreetBall 2012”-ի կազմակերպիչներն են “ՀՏ Production”-ն ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը:

“Փողոցային բասկետբոլի բաց առաջնությունը կրելու է ամենամյա բնույթ, որին կարող են մասնակցել նախապես հայտ ներկայացրած բոլոր ցանկացողները ` զանգահարելով 055 20 28 29 հեռախոսահամարով: Նախորդ անգամ 50-ից ավելի հայտ էինք ստացել”,- BRAVO.am-ին ասել է ՀՏ Հայկոն: Ռեփերը նշել է, որ մասնակիցների սեռի եւ տարիքային սահմանափակումներ չկան:

Հուլիսի 8-ին ժամը 16:00-ին Հյուսիսային պողոտայում կմեկնարկի փողոցային բասկետբոլի բաց առաջնությունը


Անդրադառնալով Միշոյի մասնակցությանը  “ՀՏ Production”-ի կազմակերպած միջոցառմանը` ՀՏ Հայկոն BRAVO.am-ի հետ զրույցում ասել է հետեւյալը. “Միշոն առաջին անգամ է մասնակցում իմ փրոդաքշնի կազմակերպած միջոցառմանը, բայց մեր հարաբերությունները նորմալ են, պարզապես չէինք աշխատում իրար հետ”:

Կազմակերպիչը նաեւ նշել է, որ փողոցային բասկետբոլի Հայաստանի բաց առաջնության շրջանակում հաղթող երեք թիմերը կստանան մրցանակ` գավաթի տեսքով, դիպլոմներ եւ այլ նվերներ, կլինի նաեւ դրամական պարգեւ:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/BRAVO.am/
Լուսանկարները` BRAVO.am -ի եւ ՀՏ Հայկոյի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին