×


Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն էլ հարսի զգեստ հագավ :)

Երիտասարդ հաղարդավարուհի Լիլիթ Մուրադյանն իր “ֆեյսբուքյան” էջում տեղադրել է “Ո՞վ իմանա” մեկնաբանությամբ մի լուսանկար, որտեղ հարսանեկան զգեստով է:): Պարզելու համար, թե արդյոք առաջիկայում Լիլիթի անձնական կյանքում փոփոխություն է սպասվում, BRAVO.am-ը զրուցել է նրա հետ: “Առավոտ լուսո” ծրագրի հաղորդավարուհին պատասխանել է ոչ միայն վերոհիշյալ, այլեւ մի շարք այլ հարցերի:

Լիլիթ Մուրադյանը


Փոփոխություններ ամեն օր են լինում, անձնականում գուցե նույնպես լինեն փոփոխություններ: Չնայած, որ այդ հարսանյաց զգեստը կրել եմ մեկ այլ առիթով, կարծում եմ` իմ հարսանյաց զգեստն իրեն երկար սպասեցնել չի տա:

Չափազանց սկզբունքային եւ նպատակասլաց մարդ եմ: ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի երրորդ կուրսում սովորելիս արդեն գիտեի, թե ինչով եմ ուզում զբաղվել առաջիկայում:

Հաղորդավար դառնալու ճանապարհին  պետք է հստակ որոշել` ինչ ես ուզում` հայտնիություն, թե հաջողված կարիերա. ես ընտրել եմ երկրորդ տարբերակը:

Լիլիթ Մուրադյանը


Երբ հարազատներս ու ընկերներս տեղեկացան հաղորդավար դառնալու որոշմանս մասին, դրական արձագանքեցին:

Ընկերներս, ի դեպ, շատ քիչ են եւ հարազատներիս թվում են: Մնացյալին նախընտրում եմ ընդունել իբրեւ լավ ծանոթներ: Այս դեպքում մեջբերում եմ իմ ամենասիրելի հեղինակներից մեկի` Ալբեր Քամյուի խոսքը.“Ընկերներ ես չունեմ. միայն համախոհներ”:

Ինձ համար պատիվ է այսօր աշխատել “Երեւան” ստուդիայում, որը ժամանակին տնօրինել է իմ պապիկը` ժամանակի ամենաճանաչված լրագրողներից ու ակադեմիկոսներից Վլադիմիր Մուրադյանը:  Նա հետագայում եղել է նաեւ “Ավանգարդ” եւ “Գիտություն” թերթերի գլխավոր խմբագիրը:

Լիլիթ Մուրադյանը


Ցավոք, պապիկս չհասցրեց տեսնել ինձ եթերում: Այդ իսկ պատճառով մասնագիտական խորհուրդներ չստացա նրանից, բայց գենետիկան իրենն ասում է, ինչի համար շատ շնորհակալ եմ ճակատագրին:

Չես կարող սովորել մեկ, երկու կամ երեք տարի ու քեզ հաղորդավար համարել: Հաղորդավարի աշխատանքը պահանջում է ամենօրյա տքնաջան աշխատանք: “Առավոտ լուսո”-ն էլ հեռարձակվում է Հանրայինի ուղիղ եթերում, եւ այն վարելը խաղ ու պար չէ, այլ շատ մեծ պատասխանատվություն:

Լիլիթ Մուրադյանը եւ Յանա Դանիելյանը


Շուտով ինձ կտեսնեք նոր նախագծում, որի մանրամասները դեռ չեմ ցանկանում բացահայտել: Ապագայի հետ կապված շատ պլաններ կան, չնայած` երբեք չգիտենք` ինչ է մեզ սպասվում վաղը:

Չգիտեմ` ապագայում եթերում կլինեմ, թե ոչ: Ամեն դեպքում փորձելու եմ ապրել այնպես, որ կյանքիս վերջին րոպեներին, վայելելով Բեթհովենի “Լուսնի” սոնատը, ժպիտով հիշեմ իմ ապրած երջանիկ կյանքը:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Լիլիթ Մուրադյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին