×


Հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանն առաջին անգամ կմայրանա

Հերմինե Ստեփանյանը պատրաստվում է լույս աշխարհ բերել իր առաջին երեխային: Հաղորդավարուհին եւ  ամուսինը` լուսանկարիչ Արմեն Աղայանն իրենց անձնական կյանքի մասին խոսել չեն սիրում, գաղտնի են պահում նաեւ ապագա երեխայի սեռը:):

Հերմինե Ստեփանյանը


“Դար 21” հեռուստաընկերության “Մենք ենք, մեր հայերը” եւ “Միքսեր” ծրագրերի հաղորդավարուհին BRAVO.am-ին հայտնել է, որ աշխատանքային դադար չի վերցրել. “Հիմա աշխատում եմ շատ ակտիվ ռիթմով, հուսամ` մինչեւ վերջ ինքնազգացողությունս այսպիսին կլինի: Իմ ակտիվ կյանքն ինձ հնարավորություն է տալիս թեթեւ զգալ: Չի բացառվում, որ նկարահանման տաղավարից հայտնվեմ ուղիղ…:)”:

Հերմինե Ստեփանյանը


BRAVO.am-ը Հերմինե Ստեփանյանին մաղթում է բարեհաջող ծննդաբերություն:):

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի, “ԷԼ Style” ամսագրի,  Արմեն Աղայանի, Դավիթ Գալստյանի, Արտաշես Մարտիրոսյանի, եւ Հերմինե Ստեփանյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW