×


Հաճելի իրարանցում Իրինայի ընտանիքում եւ Լուսինեի լուսանկարներն ԱՄՆ-ից

Քույրեր Իրինա եւ Լուսինե Թովմասյանները տոնական օրերն անցկացրել են միմյանցից հեռու. Իրինայի ընտանիքը՝ Երեւանում, Լուսինեինը՝ Միացյալ Նահանգներում։ «Միսս Հայաստան 2001» տիտղոսակիր Իրինան BRAVO.am-ին պատմել է, որ այս տարի Նոր տարին նշել են տանը, իսկ կրտսեր աղջիկները ցանկացել են, որ Ձմեռ պապիկն իրենց սահնակ նվիրի:):

Ձմեռ պապիկն այցելել է Իրինա Թովմասյանի ընտանիքին


«Հատուկ նամակ գրեցինք, եւ Ձմեռ պապը Ձյունանուշի հետ մեր տուն եկավ շատ նվերներով, ամենակարեւորը՝ բերեց Ալվինայի սահնակը։ Դեռ ձյան մեջ չենք քշել. տան գորգը հանել ենք, Մարիան նստում է, Ալվինան՝ քշում։ Առհասարակ, սիրում եմ հյուրեր ընդունել, բայց այս Ամանորից հետո հասկացա, որ էլ ավելի շատ մարդկանց պիտի հյուրընկալենք, որովհետեւ երեխաներս գրկաբաց ընդունում էին, նրանց ուրախությանը չափ ու սահման չկար»,-ասել է նա:

Լուսինե Թովմասյանն ամուսնու, դստեր եւ մայրիկի հետ 2017 թվականը դիմավորել է Վաշինգտոնում, որտեղ նաեւ նշել են Արիանայի 2-ամյակը.«Նրանք այցելել են ամուսնու հարազատներին, հունվարի 20-ին կվերադառնան Երեւան»։

Լուսինե Թովմասյանը՝ դստեր հետ


Իրինայի ավագ աղջիկը՝ Մեգգին, առաջին անգամ տոներն անցկացրել է ընտանիքից հեռու.«Նա մեր բարեկամների հետ նավով ճամփորդում է եվրոպական քաղաքներում, եղել է Ֆրանսիայում, Իտալիայում եւ Իսպանիայում։ Նրա համար հեքիաթային ուղեւորություն է, բայց մի քիչ տխրեցի, որ մեր կողքին չէ»։

Նրանց ընտանիքում տոնական եռուզեռը առանձնացել է փոքրիկների ակտիվությամբ: Տեսանյութում դիտեք, թե ինչպես է 3,5 տարեկան Ալվինան խոհանոցում ափսեները լվանում։

BRAVO.am
Լուսանկարները՝ Իրինա եւ Լուսինե Թովմասյանների արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին