×


“Հայաստանի ձայն”-ից Քրիստինա Մանգասարյանն ու Գեւորգ Արզումանյանն այսօր ամուսնացան :)

“Հայաստանի ձայնը 2” հեռուստանախագծի 3-րդ հորիզոնականը զբաղեցրած Քրիստինա Մանգասարյանին եւ բաս-կիթառահար Գեւորգ Արզումանյանին այսօրվանից կապում է ոչ միայն երաժշտությունն, այլեւ ամուսնությունը:): Ջազ, ֆանկ, սոուլ ոճերում հանդես եկող երգչուհու եւ նրա ընտրյալի հարսանեկան օրը համընկել է Ջազի միջազգային օրվա հետ:

Գեւորգ Արզումանյանը եւ Քրիստինա Մանգասարյանն ամուսնացել են


“Absolute” խմբի մեներգչուհին եւ բաս-կիթառահարը ժամեր առաջ միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել Երեւանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Պսակադրության արարողության հետաքրքիր պահերը ֆիքսել է BRAVO.am-ի լուսանկարիչը:

Նորահարսը մեզ հետ զրույցում պատմել է, որ փեսան իրենց տուն եկել է առանց զուռնա-դհոլի ուղեկցության, քանի որ երկուսն էլ ավելորդ աղմուկի սիրահար չեն, բայց ափսե կոտրելու ավանդույթը պահպանել են:

Քրիստինա Մանգասարյանը


Քրիստինան հարսանեկան զգեստն ընտրել է իր ճաշակով` այն հավանելով հենց առաջին հայացքից.“Նույնիսկ այլ տարբերակ փորձեցի ու հասկացա, որ գտել եմ իմ զգեստը, բայց որպես հուշ չեմ պահի. վարձույթով եմ վերցրել”,-նշել է նա` հավելելով, որ տարոսիկները եւս հարսանեկան զգեստի տեսքով են:

Նորապսակների կնքահայրը Գեւորգի մտերիմ ընկերներից մեկն է: Ռեստորանային խնջույքին ներկա է մոտ 65-70 հյուր, այդ թվում` զույգի երաժիշտ ու երգիչ ընկերները: “Absolute” բենդի անդամները եւս ներկա են, հնարավոր է նաեւ նվագեն:).“Երեւի չեմ երգի, որովհետեւ Գեւորգի համար միշտ երգում եմ, անակնկալ չի լինի. անհետաքրքիր հարս եմ :): Անկեղծ ասած, շատ կարճ ժամանակահատվածում հարսանիքն ինքներս ենք կազմակերպել, բավական հոգնեցուցիչ էր, նույնիսկ չենք հասցրել պարի դասերի հաճախել, բայց իմպրովիզ մենապար կներկայացնեմ”:

Գեւորգ Արզումանյանի եւ Քրիստինա Մանգասարյանի պսակադրությանը


Քրիստինան անակնկալ ունի իր մտերիմ ընկերուհու ծնողների համար, ովքեր ամուսնացել են ուղիղ 25 տարի առաջ.“Կհնչի իրենց հարսանիքի երգերից մեկը, եւ կհրավիրենք պարի: Շատ հուզիչ ու պատասխանատու օր է, հուսանք` ամեն բան լավ կանցնի”:

BRAVO.am-ը շնորհավորում է Քրիստինային եւ Գեւորգին` մաղթելով համատեղ երջանիկ կյանք:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին