×


Հայկական աստղաբույլը` Մհերի հարսանիքին

Մհեր Մեսրոպյանն այսօրվանից համարվում է պաշտոնապես ամուսնացած: Երգչի պսակադրությունը տեղի է ունեցել Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Նա եւ ընտրյալը` Արմինեն, Աստծո խորանի առջեւ օրհնություն ստանալուց հետո եկեղեցու բակում իրականացրել են նաեւ ԶԱԳՍ-ի արարողությունը:

Մհերն ու Արմինեն ամուսնացել են


Այս պահին նորապսակները Երեւանի ռեստորանային համալիրներից մեկում տոնում են իրենց միությունը հարազատների եւ Մհերի շոուբիզնեսյան ընկերների շրջապատում, որոնց թվում են Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Արամեն, Զարուհի Բաբայանը, Սերգեյ Սմբատյանը, Սոնա Շահգելդյանը, Ավետ Բարսեղյանը եւ այլք:

Սերգեյ Սմբատյանի կինը, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Սյոմա Կոդաբաշյանը եւ Արամեն


Զույգն ամուսնացել է երգիչ Վրեժ Կիրակոսյանի քավորությամբ: Հարսանեկան խնջույքին ներկա է նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Խնջույքի հետաքրքիր դրվագները լուսանկարել է BRAVO.am-ը:

Զարուհի Բաբայանն` ամուսնու հետ` Մհերի հարսանիքին


Շնորհավորում ենք Մհերին եւ Արմինեին ամուսնության կապակցությամբ` մաղթելով հարատեւ սեր եւ ամուր, երջանիկ ընտանիք:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport