×


Հայկական ֆեշն-շոուի մասնակիցներն ու Գայանե Ասլամազյանի դիտարկումը

«Հայաստանում արտադրվածը լավագույնն է» խորագիրն էր կրում երեկ տեղի ունեցած նորաձեւության ցուցադրությունը, որը կազմակերպել էր «ArmMod Fashion» նախագիծը։ Իրենց հավաքածուներն են ներկայացրել շուրջ 11 մոդելավորողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից։

Ցուցադրության մասնակիցները


Նախքան ցուցադրության մեկնարկը ելույթ է ունեցել «Dolls» աղջիկների տրիոն։ Մոդելները պոդիումում ներկայացրել են տարատեսակ ոճերի հագուստ՝ սպորտայինից մինչեւ երեկոյան ու կոկտեյլային՝ հայկական նախշերով, աքսեսուարներով ու հայկական արտադրության կոշիկներով։

Սիմա Բաղդասարյանը եւ Գայանե Ասլամազյանը


Նախագծի ղեկավար Ռուբինա Գրիգորյանը BRAVO.am-ի հետ զրուցում նշել է, որ ցուցադրության նպատակը հայկական արտադրանքի խրախուսումն ու տարածումն է.«Մենք կոչ ենք անում նախապատվությունը տալ հայկական արտադրանքին եւ աջակցել, որ լայն տարածում ստանա։ Ուրախալի է, որ դիզայներները շատ են, նրանք մեզ գտնում ու դիմում են։ Մասնակցությունն անվճար է, մոդելներն առանց վարձատրության կանգնում են հայ արտադրողների կողքին։ Մեր գործընկերներն էլ ապահովում են վարսահարդարումն ու դիմահարդարումը»։

Ցուցադրության մասնակիցներից


Դիզայներների աշխատանքը գնահատելու էին եկել գեղեցկությանն ու նորաձեւությանն առնչվող մարդիկ, հյուրերի շարքում էր նաեւ հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը, որը կարեւորում է երիտասարդ ստեղծագործողների աշխատանքը. «Շատ վաղուց համագործակցում եմ հայ մոդելավորողների հետ, այսօր էլ շատերի հետ ծանոթացա եւ գտա ինձ հետաքրքիր զգեստներ»։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին