×


Հայկական Lelocity-ն մասնակցում է «Tbilisi Open Air»-ին

Հայկական «Lelocity» ռոք-խումբն այսօր ելույթ կունենա Անդրկովկասի ալտերնատիվ երաժշտության փառատոնին: «Tbilisi Open Air»-ը մեկնարկել է երեկ` հուլիսի 29-ին` Թբիլիսիի Լիսի լճի տարածքում, վերջին համերգը նախատեսված է վաղը: Երեքօրյա միջոցառման շրջանակում ելույթ են ունենում AIR-ը, Սթիվ Վայը, Դեմյեն Ռայսը, Tricky-ն եւ այլք: 

«Lelocity» ռոք-խումբը


Փառատոնային երկրորդ օրը բացի հայկական ռոք բենդից, ելույթ կունենան վրացական «Young Georgian Lolitas» խումբը, որն այս տարի Վրաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ» երգի մրցույթում, կիթառահար Սթիվ Վայը եւ «UNKLE» խումբը:

«Lelocity» ռոք-խումբը


«Lelocity» խումբը ստեղծվել է 2012 թվականին` Երեւանում, երբ երաժիշտները վերադարձել են Լոս Անջելեսից: Մարտին ռոք-խումբը թողարկել է առաջին ալբոմը: Որպես հատուկ հյուր, «Lelocity»-ն Թբիլիսիում ելույթ է ունեցել նաեւ «Phoenix»  երաժշտական մրցանակաբաշխությանը:

«Lelocity» ռոք-խումբը


BRAVO.am
Լուսանկարները` Achtenburg Photography

Կարդալ ավելին

Quality Sign BW