×


Հայկոն, Անահիտը, Սոֆին, Նազենին, Նունեն, Արսենները եւ մյուսները` Արամեի ծննդյան տարեդարձին :)

BRAVO.am-ը տեղեկացրել էր, որ Արամեն իր ծննդյան օրը պատրաստվում է բացել սեփական կարաոկե-ակումբի դռները: Հոկտեմբերի 10-ին` իր 30-ամյակին, երգիչը  կտրել է կարմիր ժապավենն ու ներս հրավիրել հյուրերին:

Արամեն իր 30-ամյակի օրը կարաոկե-ակումբ է բացել


Հոբելյարին շնորհավորելու էին եկել հարազատները, ընկերներն ու գործընկերները` Արսեն Գրիգորյանը, Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն, Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Գայանե Հովհաննիսյանը, Արսեն Սաֆարյանը, Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը, Սյուզի Մելիքյանը, Արամ Նիկոլյանը եւ այլք:

Արամեն եւ Սոֆի Մխեյանը


Երգիչը կարաոկե-ակումբի բաժնետերերից մեկն է, նա իր ընկերների հետ է հիմնել ժամանցի կենտրոնը, որոնց ներկայացրել է երեկոյի առաջին հատվածում եւ հավելել, որ ուրախ է տեսնել հարազատ մարդկանց դեմքեր, ովքեր սիրում ու գնահատում են իրեն. “Անչափ շնորհակալ եմ, որ կողքիս կան լավ մարդիկ, շնորհակալ եմ բոլոր աշխատողներին: Ուզում եմ անմիջական լինեք, միասին ուտենք, խմենք, քեֆ անենք”:

Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը


Արամեն իր անունը կրող կարաոկե-ակումբում առաջինն է երգել` ընտրելով “Բրեմենյան երաժիշտներ” մուլտֆիլմի հայտնի երգը: Նա հյուրերին հորդորել է ակտիվ լինել, երգել ու պարել, որոնք էլ ծննդյան երեկույթի ընթացքում իրենց ընտրությամբ կատարել են կարաոկե-երգեր, նաեւ պարել էլեկտրոնային երաժշտության ռիթմերի ներքո:

Արամեն սիրելիի` Աննա Թովմասյանի հետ


Արամեի սիրելին` Աննա Թովմասյանը, նրա հետ հետեւել է վերանորոգման, կահավորման, վարագույրների ընտրության աշխատանքներին. “Համարյա ամեն օր մինչ ուշ գիշեր այստեղ էինք լինում, եւ եթե մի բան տեսնում էի, որ լավ արված չէր, ասում էի թերությունները, որ վերջում չկուտակվեր, քանի որ բացման օրը վաղուց պլանավորել էինք”,-նշել է Աննան:

Արսեն Սաֆարյանը կնոջ հետ


Ի դեպ, Արամեն իր 30-ամյակի օրը ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է Վաչե Ավեյանի հեղինակած “Ուր ես ջանս” երգի հիման վրա, որի ռեժիսորը Ժոռ Մելոյանն է: Երգիչը բիզնեսին զուգահեռ շարունակելու է երգել:

BRAVO.am-ը եւս շնորհավորում է երգչին եւ միանում բոլոր բարեմաղթանքներին:):

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW