×


Հայկոն, Միհրանը, Ռազմիկը, Արմենչիկը, Արամեն եւ այլք` “Տղամարդկանց շոու”-ում:)

Մոսկվայի Կրեմլի դահլիճում նախորդ տարեվերջին տեղի ունեցած “Tashi-Show”-ի մասին BRAVO.am-ը պատմել է:  Այս համերգասրահում ինքնատիպ ձեւաչափով հայկական միջոցառում է նախատեսված նաեւ մարտի 9-ին. Կանանց միջազգային տոնի կապակցությամբ ելույթ են ունենալու բացառապես արական սեռի ներկայացուցիչները:):

Արամեն


“Հայ տղամարդկանց շոու”. այսպես է կոչվում “Euromusic entertainment”-ի նոր նախագիծը, որը համախմբել է հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների, ովքեր կանանց մարտիության նվեր կմատուցեն երգի տեսքով: Հանդիսավարների դերում կլինեն “Արմենիա TV”-ի “Ֆուլ Հաուս” սիթքոմի մասնակիցները:

Միհրան Ծառուկյանը


Համերգին մասնակցում են Հայկոն, Արմենչիկը, Արման Հովհաննիսյանը, Միհրան Ծառուկյանը, Ռազմիկ Ամյանը, Արամեն, Մարտին Մկրտչյանը, Արմեն Պետրոսյանը (Մենչ), Գրիգոր Դանիելյանը, Գոռ Հակոբյանը, Համլետ Գեւորգյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Ռուբեն Սասունցին, Մարտ Բաբայանը, Սարգիս Ավետիսյանը, Սարո Թովմասյանը, Էդգար Գեւորգյանը, Արման Թովմասյանը եւ այլք:

Ռազմիկ Ամյանը


“Հայ տղամարդկանց շոու”-ի ամենահետաքրքիր դրվագներն ու ֆոտոշարքը կներկայացնի BRAVO.am-ը:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է “Euromusic entertainment”-ը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին