×


Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանն իրենց որդու 5-ամյակը գունեղ տոնի են վերածել

Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը երեւանյան մանկական սրճարաններից մեկում երեկ խնջույք էին կազմակերպել իրենց որդու` Արմանի ծննդյան 5-րդ տարեդարձի առթիվ` հրավիրելով հարազատներին եւ ընկերներին: Միջոցառման հետաքրքիր պահերը լուսանկարել է BRAVO.am-ը:

Անահիտ Սիմոնյանը` որդու հետ


Ամուսինները վաղ առավոտից սկսել են անակնկալներ մատուցել իրենց առաջնեկին` արթնացնելով «Ծնունդդ շնորհավոր» երգով, ապա հոբելյարին շնորհավորել են  մանկապարտեզի ընկերները: Երգչուհին մեզ հետ զրույցում նշել է, որ որդու ծննդյան օրվան միշտ սրտի թրթիռով է սպասում.«Քանի որ Արմանչոյի 5-ամյակն է, որոշեցինք մեծ միջոցառում կազմակերպել: Թեման «լեգոն» էր, այդ իսկ պատճառով նախապես մոդելավորել էի համապատասխան հագուստ իմ եւ որդուս համար: Ի դեպ, որդուս տարեդարձի նախապատրաստությունները նոր հավաքածուի մտահղացման առիթ դարձան, որը կներկայացնեմ շուտով»:

Անահիտ Սիմոնյանը` որդու հետ


Խնջույքի մասնակիցները դիտել են նաեւ նոր հոլովակ, որը շուտով հասանելի կլինի համացանցում.«Հավաքել ենք Արմանի` ծննդյան օրվանից առ այսօր արված լավագույն լուսանկարներն ու տեսագրությունները եւ ներկայացնում ենք իմ եւ Հայկոյի «Իմ փոքրիկ» երգի ուղեկցությամբ: Որդուս համար իսկապես հրաշալի անակնալ էր»,- ասել է Անահիտը:

Անուշիկ Ալավերդյանը եւ Անահիտ Սիմոնյանը


Երգչուհին իրեն հաջողակ կին եւ մայր է համարում.«Այսօր ես անչափ երջանիկ եւ ուրախ եմ, որ ունեմ Հայկոյի նման ամուսին եւ Արմանի նման որդի: Առհասարակ, երջանիկ եմ, որ ունեմ նման ընտանիք»:

BRAVO.am-ը Արմանին եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ եւ անհոգ մանկություն:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին