×


Հայկ Ավագյանի եւ Անետա Օհանջանյանի «ֆիլմ-հարսանիքը» :)

Պրոդյուսեր, դերասան Հայկ Ավագյանը եւ Անետա Օհանջանյանն ամուսնանալու համար ընտրել են ամռան առաջին օրը: Այս ապրիլին «Կանչ» ֆիլմը ներկայացրած զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում: Հարսանիքին բացառիկ անդրադարձը վստահվել է BRAVO.am-ին:

Հայկ Ավագյանի եւ Անետա Օհանջանյանի պսակադրությանը


Հայկը մեզ հետ զրույցում հայտնել է, որ հատուկ են ընտրել հունիսի 1-ը.«Քանի որ երեխաների օրն է, բոլոր ընտանիքներում տոն է: Որոշեցինք, որ մեր ընտանիքում էլ միշտ այս տոնը լինի:)»:

Զույգը փորձել է հարսանիքի ավանդական ընթացքը կրճատել` հանելով դհոլ-զուռնայով հարսի տուն գնալը, նաեւ մեղր ուտելն եւ ափսե կոտրելը: Հարսն ու փեսան հանդիպել են եկեղեցու բակում, որտեղ էլ Հայկն առաջին անգամ սիրելիին տեսել է ճերմակ զգեստով.«Հետեւելով այս ավանդույթին` մինչեւ հարսանիքի օրը չէի տեսել Անետայի ընտրած զգեստը»:

Հայկ Ավագյանի եւ Անետա Օհանջանյանի պսակադրությանը


Նորապսակների քավորը Հայկի բանակային ընկերն է` պարող Սանո Հովսեփյանը: Պսակադրության արարողությունից հետո նրանք իրենց միությունը նշել են Երեւանի ռեստորաններից մեկում: Զույգը հյուրերին ողջունել է դուետով.«Երգել ենք Արման Հովհաննիսյանի եւ Քրիստինե Պեպելյանի «Երբ ինձ հետ ես» երգը, որին հաջորդել է մեր հարսանեկան վալսը: Անետային նաեւ անակնկալ եմ մատուցել` կատարելով «Я люблю тебя до слёз» երգը»:

Հարսանեկան բոլոր աքսեսուարները կապված են եղել ֆիլմերի հետ, այդ իսկ պատճառով Հայկն ու Անետան իրենց հարսանիքը կոչել են «ֆիլմ-հարսանիք»: Հյուրերին դիմավորել են մնջախաղացները, տարոսիկները բաժանելիս էլ զույգին օգնել է Չարլի Չապլինը:

Անետա Օհանջանյանի եւ Հայկ Ավագյանի պսակադրությանը


Հարսանեկան ճանապարհորդության համար Հայկն ու Անետան ընտրել են Թաիլանդը:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին` մաղթելով ամուր ընտանիք եւ երջանկություն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին