16 Մարտ 17
Հայկ Արսենյանը՝ «Իսպանիայի ձայնը 3» նախագծում
 
 
0

Վերջին շրջանում հաճախ ենք տեսնում հայ երեխաների եւ մեծահասակների տարբեր երկրների «Ձայնը» նախագծի շրջանակներում: Եվ ահա, 13-ամյա Հայկ Արսենյանն էլ դարձել է «Իսպանիայի ձայնը 3» (LA VOZ KIDS 3) նախագծի մասնակիցը:

Հայկ Արսենյանը

Հայկը ծնվել է Բարսելոնա քաղաքում, 2016-ից հաճախում է Սան Լուիսի միջնակարգ դպրոց: Երաժշտության հանդեպ սերը նկատելի է եղել դեռ մանկուց. 6 տարեկանից սկսել է սովորել Բարսելոնայի «Մյուզիք Արտ 102» երաժշտական դպրոցի ջութակի բաժնում, իսկ երկու տարի անց սկսել է հաճախել նույն դպրոցի վոկալի դասերին:

Նրա երաժշտական տաղանդը դրսեւորվել է փոքր հասակից. որպես մենակատար՝ մասնակցել է Ջոն Ջեքոբսի եւ Մակ Հուֆֆիի «Այսօր շաբաթ է» համանուն մյուզիքլի կատալոներեն թարգմանությամբ պրեմիերային: Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո 2016 թվականին ընդունվել է Բարսելոնայի պետական կոնսերվատորիայի ջութակի բաժին, որտեղ ուսանում է մինչ օրս:
Հայկ Արսենյանը

Հայկն անընդհատ աշխատում է ձայնային տվյալների զարգացման եւ պահպանման վրա: Նրա հետ աշխատում են հայտնի մասնագետներ Լայա Պորատը եւ Հայաստանի ջազային արվեստի պետական քոլեջի վոկալիստ Լիլիթ Պապոյանը: Հանդես է եկել անհատական կատարումներով Բարսելոնայի «Բարց» թատրոնում կայացած «Ֆեմ ջազ» համերգի ժամանակ:

Այսօր արդեն մեր հայրենակիցն իր ելույթներով ներկայանում է «Իսպանիայի ձայնը 3» նախագծում, որտեղ վայելում է հեռուստադիտողի եւ ժյուրիի համակրանքը: Նրա հետ համագործակցում են հայտնի վոկալիստ Խոսե Մարիա Սեպուլվեդիան եւ երգիչ, բազմաթիվ պլատինե եւ ադամանդե սկավառակի դափնեկիր, «World Music Awards»-ի եւ «Լավագույն լատինո երգիչ» անվանակարգում «Գրեմմի» մրցանակակիր Դավիդ Բիսբալը:

BRAVO.am
Տեքստը եւ լուսանկարները՝  vivaronews.am-ից

 
 
Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
9173 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: