×


Հայկ Կասպարովն ամուսնացել է :)

Առաջին ժամադրությունից ուղիղ մեկ տարի անց նույն օրը` այս հունիսի 3-ին, տեղի է ունեցել Հայկ Կասպարովի եւ Կարմեն Լուիզայի հարսանիքը: Լուրը BRAVO.am-ին հայտնել է երգիչը` նշելով, որ ինքն ու սիրելին հարաբերություններն օրինականացրել են Գերմանիայի Շվերին քաղաքում:

Հայկ Կասպարովն ու Կարմեն Լուիզան ամուսնացել են


Ինչպես նշել է փեսան, իր ծնողներն ու բարեկամները Երեւանից “Skype”-ի միջոցով են մասնակցել արարողությանը:). “Հարսանիքն այնքան էլ մեծ չէր. ներկա էին կնոջս հարազատներն ու ընկերները` շուրջ 35  հյուր”:

“Քանի որ այս քաղաքում հայկական եկեղեցի չկա, որոշեցինք պսակադրություն չկազմակերպել: ԶԱԳՍ-ից հետո ես եւ կինս պարզապես մոմ ենք վառել”,-պատմել է Հայկ Կասպարովը` ավելացնելով, որ կինը դիզայներ Դիանա Շատվերյանի հեղինակած հարսանեկան զգեստով է եղել:

Հայկ Կասպարովն ու Կարմեն Լուիզան ամուսնացել են


Խոսելով խնջույքի մասին` երգիչը BRAVO.am-ին ասել է, որ ինչպես հայկական բոլոր հարսանիքներին, խորովածը պարեցնելով են մատուցել, իսկ նվերները հիմնականում եղել են գումարի տեսքով.“Կարծեցինք, թե թութակ են նվիրել, բայց պարզվեց, որ փակ վանդակում եվրոներ են:): Մեր քավորը` գերմանացի բժիշկ Յոախիմ Յենցոն, գումարից  բացի, արհեստական ծաղիկներ է նվիրել` բացատրելով, թե ցանկանում է, որ մեր սերը երբեք չթառամի ու հարատեւ լինի”:

Կարմեն Լուիզան եւ Հայկ Կասպարովն ամուսնացել են


Հայկ Կասպարովն ու Կարմեն Լուիզան իրենց մեղրամիսը պլանավորում են անցկացնել  Իսպանիայի Պալմա դե Մալյորկա քաղաքում: Երգիչը մտադիր է տարեվերջին հարսանիք կազմակերպել նաեւ Երեւանում. “Կստացվի` կլոր տարին հարսանիք են անելու:)”:

Հայկ Կասպարովն ու Կարմեն Լուիզան ամուսնացել են


Մեր հարցին, թե հնարավոր է, որ ամուսնական զույգը մշտական բնակություն հաստատի Գերմանիայում,  Հայկը պատասխանել է.“Կինս դեռ սովորում է, եւ առաջիկա 4-5 տարին այստեղ կլինենք: Ընտրել է սոցիոլոգ-մանկավարժի մասնագիտությունը: Ես էլ մտադրություն ունեմ գիտելիքներս խորացնել կիբեռնետիկայի` չափիչ տեխնիկայի ստանդարտացման եւ սերտիֆիկացման բնագավառում: Այժմ լեզուն եմ ուսումնասիրում: Բայց նաեւ կշարունակեմ ստեղծագործել”: 

BRAVO.am-ը շնորհավորում է Հայկ Կասպարովին եւ Կարմեն Լուիզային` մաղթելով ընտանեկան երջանիկ կյանք:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Հայկ Կասպարովը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին