×


Հայկ Պետրոսյանի քավորությամբ ամուսնացել են Էվան ու Լեւոնը

Ռոք երգչուհի, դաշնակահար Էվա Ոսկանյանը եւ Լեւոն Հախվերդյանը երեկվանից այր ու կին են: Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Զորավոր եկեղեցում, իսկ հետաքրքիր պահերը լուսանկարել է BRAVO.am-ը:

Էվա Ոսկանյանը եւ Լեւոն Հախվերդյանն ամուսնացել են


Նորապսակների կնքահայրը երգիչ-դերասան Հայկ Պետրոսյանն է, որն էլ նրանց ծանոթության գլխավոր «մեղավորն է»։ BRAVO.am-ը բազմիցս անդրադարձել է Էվայի երաժշտական գործունեությանը, այսօր էլ նա մեզ է վստահել ներկայացնելու իրենց սիրո պատմությունը.«Ծանոթացել ենք իմ ելույթից հետո. երբ երգում էի իմ սիրելի ուկրաինական «Океан Ельзи» խմբի երգերից, լսեցի մեկ այլ երգի անուն, պարզվեց՝ Լեւոնն էր բացականչում։ Մտածեցի` Ուկրաինայից է, քանի որ այստեղ քչերը գիտեն այդ ոչ հայտնի երգը։ Հետո Հայկը ծանոթացրեց, երկուսս էլ մի քիչ ուկրաիներեն գիտենք, զրուցում էինք, շատ հավես էր, բայց չէինք պատկերացնի, որ մեկ տարի ու մի քանի ամիս անց կամուսնանանք։ Ինձ համար անսպասելի էր, քանի որ սիրում եմ, որ հարաբերությունները երկար տեւեն, մտածում էի՝ իրադարձություններն արագ են զարգանում, դեռ շուտ է ամուսնանալու համար, բայց նրա համար կապ չունի 3 օրից, թե` 3 տարուց։ Հասկացանք, որ երաժշտությունն է մեզ կապել»։

Էվա Ոսկանյանը եւ Լեւոն Հախվերդյանն ամուսնացել են


Լեւոն Հախվերդյանը ծրագրավորող է, աշխատում է իր մասնագիտությամբ, նաեւ սովորել է երաժշտական դպրոցում, հեղինակ-կատարող է.«Գրում եմ հայերեն երգեր, կիթառով նվագում ու կատարում եմ։ Հարազատներս էլ երաժշտության հետ կապ ունեն. Ռուբեն Հախվերդյանը հարազատ հորեղբայրս է, երկրում չէ, այդ պատճառով ներկա չէ», - հայտնել է Լեւոնը։

Նորապսակները եւ Համոն ու Լիլի Էլբակյանն` իրենց դստեր հետ


Հարսանիքի 100 հյուրերի շարքում էին նրանց բարեկամներն ու մտերիմ ընկերները, այդ թվում՝ Էվայի հարազատները՝ Էլբակյանների ընտանիքը.«Մեզ թվում էր` բավական մեծ մասշտաբ է, բայց հայկական հարսանիքների համար փոքր է։ Կողմնակից եմ տաքուկ, անմիջական ու հարմարավետ հավաքույթներին, այդ պատճառով հրավիրել էինք միայն ամենամտերիմներին։ Երաժշտական մասը չէինք պլանավորել, դիջեյ Բագրատը լավ երգեր հնչեցրեց, մնացյալն էքսպրոմտ էր։ Ոչինչ չէինք պլանավորել, հարսի պարը, մեր պարը եւս բեմադրված չէր»,-պատմել է Էվան` հավելելով, որ հարանեկան զգեստը պատվիրել էր իր ճաշակով.«Իմ ցանկությամբ է շորը կարվել եւ կմնա որպես հուշ»։

BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին՝ մաղթելով երջանկություն ու ամուր ընտանիք։

BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին