×


Հայկ Պետրոսյան. “Խաղընկերուհիներս կնոջս համար խանդի պատճառ չեն կարող լինել”

Կամերային երաժշտական թատրոնի դերասան Հայկ Պետրոսյանը, որը հեռուստադիտողին հայտնի է “Շանթ”-ի “Քաղաքում” սերիալում Նարեկի դերակատարմամբ, BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է իր կերտած կերպարի, կնոջը` Անիին, խանդելու առիթներ չտալու մասին եւ ոչ միայն:):

Հայկ Պետրոսյանը կնոջ` Անիի հետ


Նա նշել է, թե սերիալում խաղում է գրեթե իրեն:).“Զարմանում եմ, թե ինչպես կարող էին ինձ այդքան նման կերպար առաջարկել: Մտածելակերպով, սիրելիի եւ ընկերների հանդեպ ունեցած վերաբերմունքով, աշխարհայացքով ես եւ Նարեկը շատ նման ենք: Կարելի է ասել` ինձ շատ բան չի մնում անելու. “Քաղաքում” այնպիսին եմ, ինչպես իրականում”:

Հայկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ անձամբ է առաջարկել սցենարիստին իր կերպարի զարգացման ուղղությունը փոխել.“Հարուստ, “լավ” տղան աստիճանաբար վեր է կանգնում իր անհիմն ու անհասկանալի սկզբունքներից: Նպատակն էր ցույց տալ, որ Նարեկը կարող է զուսպ, համեստ եւ ռոմանտիկ լինել”:

Հայկ Պետրոսյանը կնոջ` Անիի հետ


Սերիալային դերասանը նաեւ հետեւյալն է հավելել.“Սերիալի հերոսներն ամեն ինչ գրոտեսկային են ներկայացնում: Հաճախ իրենք իրենց իսկ գործն են ծաղրում: Այդպես փորձում ենք ընդգծել ցանկացած երեւույթի վատ կողմը”: 

Հայկի կինը` Անին, հետեւում է ամուսնու խաղին եւ, ինչպես վերջինս է նշել, թեեւ ոչ մասնագիտական, բայց իր կարծիքն անպայման հայտնում է:).“Ես ի սկզբանե անկեղծ եմ եղել ու կնոջս տեղեկացրել եմ իմ մասնագիտության լավ եւ հարաբերական վատ կողմերի մասին: Նա գիտի, որ թե՛ թատրոնում, թե՛ սերիալում խաղընկերուհիներս միայն խաղընկերուհիներ են եւ խանդի պատճառ չեն կարող լինել”:

Հայկ Պետրոսյանը կնոջ` Անիի հետ


Խոսելով սերիալների առատության մասին` դերասանը նշել է, որ դրանք գումար աշխատելու միջոց են, կցանկանար զուգահեռաբար որակ տեսնել, իսկ “Քաղաքում”-ը, կարծում է, սիրվել է հեռուստադիտողի կողմից.“Փողոցում անծանոթ մարդիկ հաճախ են մոտենում ու գովեստի խոսքեր ասում: Ոմանք էլ զարմանում են` ասելով, որ իրականում տարիքով ավելի փոքր եմ երեւում”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հայկ Պետրոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին