×


Հայկ Սահակյանցի անիմացիոն չինացիները, հայ թագավորն ու մասնակցությունը միջազգային փառատոններին :)

“Quantum Jump”. այսպես է կոչվում “Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն”-ի թողարկած կարճամետրաժ անիմացիոն 3D ֆիլմը, որը բոլորովին վերջերս ներկայացվել է հանրության ուշադրությանը: Մուլտֆիլմի ռեժիսորը մուլտիպլիկատոր Հայկ Սահակյանցն է, բեմադրող-նկարիչը` Էռնեստ Մուրադյանը, սցենարի հեղինակը` Վարդան Զադոյանը:

“Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն”-ը "Quantum Jump" կոչվող անիմացիոն ֆիլմ է թողարկել


“Քվանտային թռիչք”-ը պատմություն է Չինաստանի Շաոլին վանքում ապրող փոքրիկ միաբանի մասին, որը երազում է յուրացնել մարտարվեստի հնարքներն ու բացահայտել մեդիտացիայի օրենքները, սակայն նրան դեռեւս վստահված է միայն հավաքարարի աշխատանք:

“Ի սկզբանե չինացիների մասին անիմացիոն ֆիլմ նկարահանելու նպատակ չունեինք, պարզապես կար գաղափար մեդիտացիայի շուրջ կատակային ինչ-որ իրավիճակ ստեղծել, ու հենց սցենարն էլ թելադրեց միջավայրը”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Հայկ Սահակյանցը` հավելելով, որ ֆիլմում փիլիսոփայական լուրջ ենթատեքստ փնտրել պետք չէ:):

"Quantum Jump" անիմացիոն ֆիլմի ռեժիսոր Հայկ Սահակյանցը


Մեզ հետ զրույցում “Quantum Jump”-ի ռեժիսորը տեղեկացրել է, որ չհաշված  ձայնային եւ երաժշտական ձեւավորումը, որը եւս մի քանի ամիս է պահանջել, 7 րոպե տեւողությամբ անիմացիոն ֆիլմը նկարահանել են մեկ տարում.“Աշխատել ենք շատ փոքր թիմով, այն դեպքում, երբ նման գործը մեծ թիմային աշխատանք է պահանջում”:

Հայկ Սահակյանցի խոսքով` արդեն իսկ սկսել են նոր մի շարք նախագծերի վրա աշխատել.“Հայ թագավորի մասին պատմող անիմացիոն ֆիլմի սցենար ենք մշակում, որը մեկնում է Հունաստան` որպես բռնցքամարտիկ Օլիմպիական խաղերին մասնակցելու: Ի դեպ, սա պատմական փաստ է: Որպես ռեժիսոր էլ ես ու եղբայրս` Դավիթն ենք հանդես գալու”:

Կադր "Quantum Jump" անիմացիոն ֆիլմից


Անվանի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի որդին նշել է նաեւ, որ “Quantum jump”-ը կներկայացվի հեղինակավոր միջազգային փառատոններում, ինչպիսիք են “Golden Kuker”-ը, “Fest Anca”-ն, “Seoul International Youth Film Festival”-ը եւ “Edinburgh Short Film Festival”-ը:

“Quantum jump”-ը կարող եք դիտել այստեղ:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի / BRAVO.am/
Լուսանկարները` Հայկ Սահակյանցի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW