×


Հայտնի են “Օսկար 2014”-ի հաղթողները :)

Տարվա ամենակարեւոր կինոմրցանակաբաշխությունը` “Օսկարը”, 86-րդ անգամ իր վրա սեւեռեց աշխարհի կինոսերների եւ հոլիվուդյան աստղերի հագուկապն ուսումնասիրել ցանկացողների ուշադրությունը: Կարմիր գորգի վրա արված լուսանկարները եւ շոուից մանրամասներ կներկայացնենք քիչ անց, իսկ հիմա հաղթողների մասին.   

Մեթյու ՄաքՔոնահին, Քեյթ Բլանշեթը, Լյուպիտա Նիոնգոն եւ Ջարեդ Լետոն


Եվ այսպես, 2013 թվականի լավագույն ֆիլմն, ըստ Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի, Սթիվ ՄաքՔուինի “Ստրկության 12 տարին” է: Մրցանակը ստանալու համար բեմ են բարձրացել ինչպես ռեժիսորն, այնպես էլ դերակատարներից Բրեդ Փիթը:

Լավագույն ֆիլմ է ճանաչվել Սթիվ ՄաքՔուինի “Ստրկության 12 տարին”


“Լավագույն դերասան/դերասանուհի” անվանակարգերում հաղթել են Քեյթ Բլանշեթը (“Կապույտ Ժասմին”) եւ Մեթյու ՄաքՔոնահին(“Գնորդների դալլասյան ակումբ”): Երկրորդ պլանի լավագույն դերասանուհին Լյուպիտա Նիոնգոն է (“Ստրկության 12 տարի), իսկ դերասանը` Ջարեդ Լետոն (“Գնորդների դալլասյան ակումբ”):

Ամենից շատ` 7 “Օսկարի” է արժանացել “Գրավիտացիա” տեխնոթրիլլերը, մասնավորապես` Ալֆոնսո Կուարոն ճանաչվել է լավագույն ռեժիսոր, իսկ Էմմանուել Լյուբեցկին` լավագույն օպերատոր:

"Լավագույն դերասանուհի" անվանակարգում հաղթել է Քեյթ Բլանշեթը


“Լավագույն անիմացիոն ֆիլմ” անվանակարգում հաղթել է “Սառը սիրտը”, “Օտարալեզու լավագույն ֆիլմն” իտալացի Պաոլո Սորենտինոյի “Մեծն գեղեցկությունն” է, իսկ “Լավագույն վավերագրական ֆիլմը”` “Աստղ դառնալուց 20 ֆուտ հեռու”:

Հաղթողների ամբողջական ցուցակին ծանոթացեք այստեղ:

BRAVO.am
Աղբյուրը` Oscar.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW