×


Հանկարծամահ է եղել “Արեւներ” խմբի հիմնադիր Արմեն Դիվանյանը

Սեպտեմբերի 1-ին 55 տարեկանում սրտի կաթվածից հանկարծամահ է եղել “Արեւներ” մանկապատանեկան անսամբլի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, խմբավար Արմեն Դիվանյանը: Ցավալի լուրը BRAVO.am-ի հետ զրույցում հաստատել է երգչուհի, երգուսույց Կարինե Առուստամյանը:

Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, ժամը 18:00-ին` Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:

Արմեն Դիվանյանը


“Հավատս չի գալիս, որ Դուք այլեւս մեզ հետ չեք: Այնքան ասելիք ունեիք աշխարհին: Ինչպե՞ս են վարվելու Ձեր փոքրիկ արեւներն առանց Ձեզ: Հպարտ եմ, որ պատիվ ունեցա աշխատել Ձեզ հետ: Անասելի ցավ եմ ապրում: Հրաշալի ղեկավար, հրաշալի մանկավարժ եւ ամենակարեւորը` հրաշալի մարդ: Ձեզ շատ ենք կարոտելու, Ձեր պակասը շատ ենք զգալու եւ միշտ հիշելու ենք”,-“Ֆեյսբուք”-ի իր էջում գրել է երգչուհին:

Կարինե Առուստամյանը մեզ հետ զրույցում, խոսելով Արմեն Դիվանյանի մասին, հետեւյալն է ասել.“Բոլոր երեխաներին “ձագուկս” էր ասում:): Հրաշալի մանկավարժ էր, յուրաքանչյուրի հետ իր լեզվով էր խոսում, այնքան բան սովորեցի իր հետ աշխատելով: Նույնիսկ դիտողություն անելիս գիտեր` ինչպես վարվել, որ քեզ վատ չզգաս: Ուրիշ էր: Ղեկավար չէր, այլ` երկրորդ հայր, մի խոսքով` անփոխարինելի էր”:

Արմեն Դիվանյանը կնոջ եւ "Արեւներ"-ի հետ


Արմեն Դիվանյանը հեղինակել է գործիքային պիեսներ, թավջութակի սոնատ, տարբեր ներկայացումների համար գրված երաժշտություն, ինչպես նաեւ կամերային եւ էստրադային երգեր: Երեխաների հետ աշխատոմ էր երկար տարիներ: Նա ամուսնացած էր, ուներ մեկ որդի, մեկ դուստր, թոռներ:

BRAVO.am-ը ցավակցում է Արմեն Դիվանյանի հարազատներին եւ ընկերներին:

BRAVO.am
Լուսանկարները` Արմեն Դիվանյանի “ֆեյսբուքյան” էջից 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին