×


Հասմիկի եւ ԴերՀովայի համագործակցությունից սեր է ծնվել երկնքում:)

“Սերը երկնքում”. այսպես է կոչվում Հասմիկ Կարապետյանի եւ ԴերՀովայի նոր զուգերգը, որի երաժշտության եւ խոսքերի համահեղինակները հենց կատարողներն են, իսկ երաժշտական պրոդյուսինգով զբաղվել է ԴերՀովան:

ԴերՀովան եւ Հասմիկ Կարապետյանը


“Այս գործը շատ դուր կգա առաջադեմ երիտասարդությանը”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է երգչուհին` հավելելով, որ այն շատ է տարբերվում իր եւ ԴերՀովայի նախորդ` “Անհնարը” զուգերգից:

Հասմիկ Կարապետյանը


Հասմիկ Կարապետյանի փոխանցմամբ` երգի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 27-ին` “Kami” ակումբում, որտեղ նրանց է միանալու ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքից ժամանած հատուկ հյուրը` դիջեյ Soundkode-ը.“Այդ օրը, փաստորեն, դիջեյների շնորհիվ Երեւանում երկու քաղաքի` Տորոնտոյի եւ Դետրոյթի “հանդիպումն” է լինելու:)”:

Նա տեղեկացրել է նաեւ, որ իր եւ ԴերՀովայի համագործակցության արդյունքում ծնված “Սերը երկնքում” երգն առաջիկայում կներկայացվի տեսահոլովակով:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Հասմիկի “ֆեյսբուքյան” էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW