×


Հասմիկ Կարապետյան. «Երբեք չէի մտածի, որ նման բան կանեմ»

Հասմիկ Կարապետյանի եւ երաժիշտ, դիջեյ, պրոդյուսեր Շաթ Քիրմիզյանի ամուսնությանը BRAVO.am-ն անդրադարձել է: Երգչուհին “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում արդեն ներկայանում է որպես Քիրմիզյան: Մեզ հետ զրույցում նա ասել է, որ ազգանունը փոխել է ամուսնու ցանկությամբ:

Շանթ եւ Հասմիկ Քիրմիզյանները


«Շանթը կարծում է, որ ընտանիքի բոլոր անդամները պետք է միեւնույն ազգանունն ունենան, ինչն ամբողջացնում ու ավելի է ամրապնդում այն, նաեւ այդպես ավելի գեղեցիկ է: Ես չցանկացա հակառակվել սիրելիիս փոքրիկ պահանջին ու փոխեցի ազգանունս, բայց հանդիսատեսին կշարունակեմ ներկայանալ որպես Հասմիկ Կարապետյան»,- ասել է նա:

Հասմիկը խոստովանել է, որ փոփոխությունն իր համար էլ անսովոր է. «Երբեք չէի մտածի, որ նման բան կանեմ, բայց չեմ սրտնեղում: Հոգեբանները պնդում են, որ մարդու անունն իր կյանքի կոդն է: Կյանքիս մի մասը Կարապետյան կոդով եմ ապրել, տեսնենք՝ փոխելուց հետո ինչ փոփոխություններ տեղի կունենան»:

Շանթ եւ Հասմիկ Քիրմիզյանները


Մեզ հետ զրույցի ժամանակ երգչուհին ձայնագրման ստուդիայում էր: Նա եւ ԴերՀովան աշխատում են իրենց նոր զուգերգի վրա.«Աշնանն արդեն նոր երգերով ու տեսահոլովակով հանդես կգամ: Երեւանում եւ Գյումրիում ակումբային համերգներ կունենամ»,- տեղեկացրել է նա:

Հասմիկ եւ Շանթ Քիրմիզյանները


Այս շրջանում խիտ է նաեւ Հասմիկի ամուսնու աշխատանքային գրաֆիկը. «Հասցրել ենք հանգստանալ Հայաստանի գեղատեսիլ մի շարք վայրերում` Դիլիջան, Սեւան, Լոռի: Իսկ երկարատեւ հանգստի, ամենայն հավանականությամբ, կմեկնենք աշնանը»:

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Հասմիկ Կարապետյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին