14 Ապրիլ 17
Հասմիկ Պապյանը՝ Տոսկայի դերերգով՝ Օպերային թատրոնում
 
 
0

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում օրերս ներկայացվեց Պուչչինիի «Տոսկա» օպերան՝ Ջանլուկա Մարչանոյի դիրիժորությամբ: Ֆլորիա Տոսկայի դերում հանդես եկավ ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը: Ներկայացումը նվիրված էր սիրված օպերային երգչուհու ստեղծագործական գործունեության 30-ամյակին:

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

«Ես ուրախ էի տեսնել ինձ համար շատ կարեւոր այս հանդիսատեսին: Հայաստանն, ընդհանրապես, ինձ համար էներգիայի աղբյուր է, այստեղ ես լիցքավորվում եմ: Շատ-շատ հուզիչ էր: Ինձ համար կարեւոր էր նաեւ այն, որ մեր ազգը շատ լավ կարողանում է տարբերակել լավ ու վատ երաժշտությունը: Այստեղ կա՛ լավ երաժշտության ունկնդիրը»,-ասաց Հասմիկ Պապյանը: Նա ստեղծագործական գործունեության հոբելյանի առիթով պարգեւատրվեց Մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

Հ. Պապյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ հանդես է եկել 1986 թ. նոյեմբերի 16-ին, ներկայացնելով Ռոզինայի դերերգը՝ Ռոսսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերայում, այնուհետեւ՝ Միմի, (Պուչչինիի «Բոհեմ»), Միքայելա (Բիզեի «Կարմեն»), Անուշ (Տիգրանյանի «Անուշ»), Կարինե (Չուխաջյանի «Լեբլեբիջի»), Նինա Գրիբոեդովա (Էդգար Հովհաննիսյանի «Ճանապարհորդություն դեպի Էրզրում»), Աիդա (Վերդիի համանուն օպերայում):
Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Խաղացանկում ներգրավված է շուրջ 45 դերերգ, որոնցից ամենանշանակալիներից են՝ Բելլինիի Նորման, Վերդիի Աիդան, Լեդի Մակբեթը, Լեոնորան «Ճակատագրի ուժը», Չայկովսկու Լիզան «Пиковая Дама»-ում, Պուչչինիի Տոսկան համանուն օպերաներում:

Չորս միջազգային մրցույթների դափնեկիր է՝ Տուլուզի մեներգիչների 33-րդ, Չայկովսկու 10-րդ, Վիեննայի Բելվեդեր եւ Սոֆիայում՝ Բորիս Խրիստովի անվան:
Երգել է այնպիսի նշանավոր դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են՝ Ռիկարդո Մուտտին, Մարչելլո Վիոտտին, Մաուրիցիո Արենան, Մարկո Արմիլիատոն, Դանիել Օրենը, Վալերի Գերգիեւը, Ժորժ Պրետրը, Նելլո Սանտին, Լեոնարդ Սլադկինը, Դանիելե Գատտին, Միշել Պլասսոնը, Ջեյմս Լիվայնը, Մին Վուն Չունգը, Գեննադի Ռոժդեստվենսկին, Ջեյմս Կոնլոնը եւ այլք:
Հասմիկ Պապյանը

Ունի նաեւ շատ հարուստ համերգային ծրագիր՝ Վերդի, Մոցարտ, Բրամս, Բրիտտենի «Ռեքվիեմը», Յանաչեկի «Գլագոլիտյան Մեսսան», Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, Շտրաուսի «Չորս վերջին երգերը», Բրամսի, Շուբերտի, Շումանի, Շյոնբերգի, Չայկովսկու, Տանեեւի, Ռախմանինովի, Կոմիտասի, Մանսուրյանի, Հովհաննիսյանի, Տերտերյանի եւ այլոց երգերը:

Երգել է նաեւ աշխարհի մեծագույն համերգասրահներում, ինչպիսիք են՝ «Կարնեգի Հոլլը» Նյու-Յորքում, «Վիգմոր Հոլլը» Լոնդոնում, «Սալ Գավոն» Փարիզում, «Մուզիքֆերայնը» Վիեննայում, Վիվիան Հոլլը» Լոս Անջելեսում եւ այլուր:

Տեղեկատվությունը եւ լուսանկարները՝ Օպերային թատրոնի

 
 
Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Հասմիկ Պապյանը

Հասմիկ Պապյանը

Հասմիկ Պապյանը

Հասմիկ Պապյանը

Հասմիկ Պապյանը

Հասմիկ Պապյանը

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Հասմիկ Պապյանը

Հասմիկ Պապյանը

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Պուչչինիի «Տոսկա»-ն՝ Օպերային թատրոնում

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
12973 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: