Հայտնի օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանն ու գերմանացի թատերագիր Կոնրադ Կուեյնն ամուսնալուծվել են: Սոպրանոն այս մասին հայտնել է ֆեյսբուքյան գրառման միջոցով:
«Ցավով հայտնում եմ, որ 24 տարի համատեղ կյանքից հետո իմ եւ Կոնրադի ճանապարհները բաժանվեցին: Որքան էլ որ նա հայերեն խոսել, գրել, կարդալ սովորեց, այնուամենայնիվ, մնաց ինձ օտար: Իսկ օտարի հետ չեն ծերանում…
Հասմիկ Պապյանն ամուսնալուծվել է
Բաժանումը սրտի բաց վիրահատություն է՝ առանց անեսթեզիայի... Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ այս պահին ինձ համար ստեղծված դժվար կացությանը եւ խուսափել ավելորդ հարցադրումներից: Ավելացնելու ոչինչ չունեմ... »,-գրել է նա:
Նշենք, որ Հասմիկ Պապյանը եւ Կոնրադ Կուեյնն ունեն մեկ դուստր:
BRAVO.am


×
13,790





