Հասմիկ Վերդյանը, ով հեռուստադիտողին առավել հայտնի է «Տնփեսա» սիթքոմում իր դերով, սիրելի ունի:): Նա “ֆեյսբուքյան” իր էջում փոխել է կարգավիճակը` նշելով, որ հարաբերությունների մեջ է:
Հասմիկ Վերդյանը
BRAVO.am-ի հետ զրույցում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհին հաստատել է, որ սիրտն այլեւս զբաղված է, սակայն չի ցանկացել բացահայտել նրան.«Այո, ընտրյալ ունեմ, սակայն անձնականս նախընտրում եմ չհանրայնացնել»:
Հասմիկ Վերդյանը
Հասմիկն ասել է, որ սիրելիի հետ համացանցի միջոցով է ծանոթացել մոտ հինգ ամիս առաջ: Դերասանուհու խոսքով` ընկերը դեմ չէ իր` թատրոնում կամ ֆիլմերում ներկայանալուն:
BRAVO.am
Լուսանկարները` Հասմիկի անձնական արխիվից եւ BRAVO-ի


×
13,548





