×


\"Հարազատ թշնամի\" սերիալից Տաթեւիկ Ադումյանի ճամփորդություններն ու գնումները :)

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը, որն այժմ նկարահանվում է “Հարազատ թշնամի” սերիալում, օրեր առաջ ամուսնու հետ մեկնել էր Բելգիա, նաեւ եղել Նիդեռլանդներում: Վերադարձից հետո նա BRAVO.am-ին պատմել է իր ճամփորդությունների մասին:

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը Բելգիայում


Ամուսնական զույգը 6 օրվա ընթացքում ներկա է եղել երաժշտական փառատոնի. բաց երկնքի տակ ունկնդրել դասական, ռոք համերգներ, այցելել սրճարաններ եւ ժամանցի այլ վայրեր: Տաթեւիկի համար ճամփորդության անբաժան մասն է կազմում խանութներով շրջելը.“Աղջկա համար ճամփորդությունն առանց շոփինգի տխուր կլինի: Հիմնականում ձեռք եմ բերում հագուստ ու տան համար անհրաժեշտ պարագաներ: Անգամ եթե ամուսինս մենակ է ճամփորդում, ինձ համար միշտ խոհանոցային սարքեր ու իրեր է բերում”:

21-ամյա դերասանուհին նշում է, որ հագուստ ընտրելիս առաջինը մտածում է իր մարմնավորած կերպարներին համապատասխան զգեստներ գնելու եւ բեմական զգեստապահարանը թարմացնելու մասին.“Իմ առօրյա ու նկարահանումների զգեստները պարտադիր տարանջատում եմ. ունեմ երեկոյան զգեստներ, որ հագել եմ միայն սերիալներում: Խորհրդակցելով սերիալի ոճաբանի հետ` ինքս գնում եմ իմ հագուստը: Կարելի է ասել` նոր սերիալում բախտս բերել է, քանի որ Բաբիի կերպարն ինձնից մեծ զգեստապահարան չի պահանջում”:

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը Բուդապեշտում


Տաթեւիկն արտերկիր մեկնելիս չի մոռանում վերցնել տեսախցիկը` հիշարժան պահերը նկարահանելու համար, իսկ ճանապարհորդությունների ընթացքում սիրում է գնել գունեղ ու ծիծաղաշարժ կարնավալային հագուստ, ակնոց, կեղծամ եւ նմանատիպ իրեր:

Նրա խոսքով` քանի որ ամուսինը համընթաց թարգմանիչ է եւ հաճախ է ճամփորդում, երբեմն միասին են մեկնում ու հասցրել են լինել եվրոպական մի քանի երկրում. դերասանուհին առաջին այցից հետո հավանել է Հոլանդիան, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտն էլ այնքան է սիրել, որ նույնիսկ կցանկանար այնտեղ բնակվել.“Տարօրինակ է, բայց Փարիզը չեմ հավանել: Երեւի սպասելիքներս ավելի շատ էին, քան տեսա իրականում: Ես ռասիստ չեմ, բայց այնտեղ գերակշռում էին սեւամորթներն ու մահմեդականները, քան` գեղեցիկ ֆրանսիացիները: Միգուցե ավելի հասուն տարիքում այլ կերպ վերաբերվեմ”:

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն ամուսնու` Խաչիկ Ադումյանի հետ Ֆրանսիայում


Այս ամռանը զույգը պլանավորում է մեկնել Միացյալ Նահանգներ, մասնավորապես` Մայամի. “Խաչիկն Ամերիկայում բազմիցս եղել է, ես առաջին անգամ եմ մեկնելու, բայց սերիալային գրաֆիկս թույլ չի տա, որ երկար ժամանակ մնանք: Չնայած` ավելի լավ է մի քանի օրով մեկնել, քան ընդհանրապես չմեկնել”:

Տաթեւիկ Ադումյանը պատմում է, որ աշխատանքային առօրյայից կտրվելու համար հաճախ ամուսնու հետ մեկ-երկու օրով գնում են Թբիլիսի` վրացական խինկալի ու խաչապուրի ուտելու. “Ես սնվում եմ առանց հատուկ սննդակարգի ու ժամի: Վերջին անգամ դիետա պահել եմ 13 տարեկանում, երբ պարում էի բալետի դպրոցում. հաց չուտելս իր վատ հետեւանքներն ունեցավ, ինքս ինձ խոսք տվեցի, որ այլեւս նման քայլ չեմ անի: Իսկ հիմա նկարահանումներից գիշերն ուշ վերադառնալով` բացում եմ սառնարանն ու ինչ գտնում, ուտում եմ: Քանի որ շատ ուշ եմ քնում, ստացվում է, որ լուսաբացին միշտ սնվում եմ:)”:

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը Հունգարիայում


Նշենք, որ օրեր առաջ դերասանուհին իր համակուրսեցիների հետ խաղում էր “Նվագախումբը” դիպլոմային աշխատանք-ներկայացման մեջ եւ ավարտելով Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի բակալավրիատը` պատրաստվում է ուսումը շարունակել մագիստրատուրայում.“Մասնագիտությունս շատ եմ սիրում եւ դասերն ու աշխատանքը կարողանում եմ համատեղել, իսկ երբ իմ գրաֆիկը հանգիստ է լինում, ինձ հետ ինչ-որ բան է կատարվում. պարապությունից կարող եմ տանն անընդմեջ մաքրություն անել, այդ պատճառով սիրում եմ ծանրաբեռնված գրաֆիկով ապրել”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Տաթեւիկ Ադումյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին