Հարություն Մովսիսյանն օրերս դիմել է Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոց, որտեղ էլ որոշվել է, որ նրա սիրտի անոթը պետք է ստենտավորել: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանը տեղեկացրել է, թե ինչ խնդիր է ունեցել եւ ինչպես է այժմ իրեն զգում:
Հարություն Մովսիսյանը
«Ցավեր ունեի, դիմեցի բժշկի, եւ կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանն ասաց` պետք է հետազոտություն անցնեմ: Պարզվեց` ստենտի կարիք կա: Պարզապես փրկվեցի… 5 տարի առաջ ոտքիս երեք երակով փոխարինել էին սրտիս անոթները, որոնցից մեկն էլ խցանվել էր, եւ այն ստենտավորեցին»,-ասել է Հարություն Մովսիսյանը:
Դերասանն ուրախությամբ հայտնել է, որ ինքնազգացողությունը կարգավորվել է, դուրս է գրվել հիվանդանոցից եւ կվերադառնա նկարահանման հրապարակ` կշարունակելով խաղալ «Երանի» սերիալում:
BRAVO.am-ը շուտափույթ ապաքինում եւ առողջություն է մաղթում Հարություն Մովսիսյանին:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի


×
11,965







