×


Հարսանեկան զգեստով Քիմ Քարդաշյանը` ամերիկյան “Vogue”-ի շապիկին :)

Իրականացել է Քիմ Քարդաշյանի ամենամեծ ցանկություններից մեկը. ռեալիթի-շոուների աստղը հայտնվել է “U.S. Vogue”-ում:): Նրա եւ սիրեցյալի` ռեփեր Քանյե Ուեսթի լուսանկարը զարդարում է ամերիկյան հեղինակավոր ամսագրի ապրիլի համարի շապիկը:

Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը` ամերիկյան "Vogue"-ի շապիկին


“Այնպիսի երազանք է իրականացել… Աստված իմ, նույնիսկ չեմ կարողանում շնչել”,-“Թիվթեր”-ի իր էջում գրել է Քիմը` շնորհակալություն հայտնելով ամսագրին:

“Vogue”-ում տեղ գտած ֆոտոշարքի հեղինակը լուսանկարիչ Աննա Լեյբովիցն է, որը հայտնի է Էլիզաբեթ Երկրորդ թագուհու, Ջոն Լենոնի, Բարաք Օբամայի եւ Լեդի Գագայի հետ իր համագործակցություններով:

Նկարահանումներին մասնակցել է նաեւ փոքրիկ Նորթը


Թեեւ մինչ օրս լրատվամիջոցներում խոսակցություններ էին շրջանառվում, որ ամերիկյան “Vogue”-ի գլխավոր խմբագիրը Քիմին համարում է անճաշակ կին եւ հրաժարվում է նրան ներկայացնել իր ամսագրում` հաշվի չառնելով նաեւ ընկերոջ` Քանյեի խնդրանքը, Աննա Վինտուրը խմբագրականում հերքել է վերոնշյալը:

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին