×


Հետաքրքիր մանրամասներ Շուշաննայի, Հարությունի, Ալինայի եւ այլ հայտնիների մասնակցությամբ նոր սերիալից

Շուշաննա Թովմասյանը առաջինը BRAVO.am-ին տեղեկացրեց, որ պատրաստվում է գլխավոր հերոսուհու կերպարով կրկին ներկայանալ հեռուստադիտողին: Եվ ահա այսօր «Կենտրոն»-ի եթերում կմեկնարկի նրա մասնակցությամբ նոր` «Երանի» հեռուստանովելը, որի դերասանական կազմում են նաեւ Հարություն Մովսիսյանը, Սոֆի Դեւոյանը, Էթերի Ոսկանյանը, Գոհար Իգիթյանը, Գարիկ Չեփչյանը, Ալինա Մարտիրոսյանը, Լուսին Վարդանյանը, Հայկ Չոմոյանը եւ այլք:

«Երանի» սերիալի նկարահանումներին


Ռեժիսոր Վահե Սայանը մեզ հետ զրույցում ներկայացրել է մելոդրամա ժանրում նկարահանված սերիալի խորհուրդը.««Երանի»-ն կյանքի, մարդկային հարաբերությունների, սիրո, ատելության եւ դավաճանության մասին է: Ցանկացած իրավիճակում պետք է ամուր լինել եւ երբեք չհանձնվել, քանի որ չգիտենք, թե մեզ հետ հաջորդ վայրկյանին ինչ կպատահի…»:

«Երանի» սերիալի նկարահանումներին


Սցենարի հեղինակն Անահիտ Մխիթարյանն է, պրոդյուսերը՝ Էդգար Ավագյանը: Գլխավոր հերոսուհին` Անին, որին մարմնավորում է Շուշաննա Թովմասյանը, գյուղացի աղջիկ է, ով ապրում է պապի հետ: Մեկ օրում նրա կյանքը փոխվում է. պապի մոտ հայտնաբերվում է քաղցկեղ, զրկվում է տնից ու փորձում պայքարել՝ անդունդում չհայտնվելու համար: Գլխավոր հերոսին էլ մարմնավորում է Բեն Ավետիսյանը:

«Երանի» սերիալի նկարահանումներին


Քանի որ նոր սերիալի ստեղծագործական կազմում «Բախտաբեր» սերիալի հեղինակներն են, ռեժիսորից հետաքրքրվեցինք` արդյոք «Երանի»-ն էլ նախորդի պես ամփոփիչ ֆիլմով կեզրափակվի.«Երբեք սցենարային երկար որոշումներ չենք կայացնում: Ամեն բան ընթացքում պարզ կլինի. ժամանակը ցույց կտա»:

Ի դեպ, «Բախտաբեր» սերիալի ամփոփիչ ֆիլմը կցուցադրվի կրկին «Կենտրոն»-ի եթերում տարեմուտի գիշերը եւ հունվարի 1-ին:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Վահե Սայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին