14 Հունվար 12
Հին Նոր տարի՝ Էրիկի, Նարեկ Բավեյանի, Արսեն Սաֆարյանի եւ մյուսների հետ:)
 
 
0

Հին տոմարով Նոր տարին սկսվել է հունվարի 13-ից: Հայկական շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ տոնական այս օրը եւս անցկացրել են աշխատանքի մեջ` ժամանցի վայրերում համերգներ տալով:):

Նարեկ Բավեյանը, Ռուզաննա Անդրեասյանն ու Էրիկը

Էրիկը, Արսեն Սաֆարյանը, Վարդան Բադալյանը, Դավիթ Թուջարյանն ու այլ մի քանի կատարողներ ռեստորանային մթնոլորտում երգել ու պարեցրել են ներկաներին: Ինչպես երգիչներն են նշել, երեկ իրենց աշխատանքային հերթական օրն էր, “տոնական տրամադրությունն էլ անցել է”:

Նարեկ Բավեյանը տարեմուտի գիշերը երգել է չորս տարբեր վայրում եւ բավական գումար է աշխատել. “Ինձ համար տոնը ոչ Նոր տարվա գիշերն է, ոչ էլ հին Նոր տարին, այլ հունվարի 1-ն ու 2-ը, երբ տանը հանգստանում եմ: Իմ հարազատ քաղաքում՝ Վեդիում, այլեւս չենք նշում Նոր տարին, քանի որ տունը վաճառել ենք, եւ ծնողներիս հետ Երեւանում եմ բնակվում”:
“Ինձ համար վերջին անգամ իրական տոն է եղել “Նոր ալիք” մրցույթը”. Էրիկ

“Լավ եմ սկսել տարին, կփորձեմ ավելի շատ աշխատել, նախատեսել եմ ամենաքիչը երեք տեսահոլովակ նկարահանել: Ուզում եմ վերադառնալ նախկին երգացանկիս՝ ռոմանտիկ ու մեղեդային երգերին”,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Նարեկ Բավեյանը:

Երգիչ Էրիկը մոռացել էր տոնի մասին. նրան եղբայրն է հիշեցրել ու շնորհավորել: “Ամենօրյա աշխատանքը տոնի նման է դարձել, արդեն տոնական օրերը չենք տարբերում, արտասովոր ձեւով չենք նշում”, -ասել է նա ու ավելացրել, որ իր համար վերջին անգամ իրական տոն է եղել “Նոր ալիք” մրցույթը:
Արսեն Սաֆարյանը


Էրիկը եւս Ամանորի գիշերն անցկացրել է աշխատելով, իսկ հունվարի առաջին օրերին մեկնել է Թբիլիսի՝ հարազատների հետ նշելու տոները. “Երգիչների համար Նոր տարվա շրջանը ամենաշահութաբերն է: Երգելու հրավերներն ավելի շատ են լինում, բայց չեմ բողոքում. երեկոյան ժամերին երգում եմ ակումբներում եւ բացի եկամուտից, միշտ “ֆորմայի” մեջ եմ լինում”:

Էրիկի խոսքերով՝ ակումբներում ու ռեստորաններում իր հնչեցրած երգերը չի ուզում եթեր հեռարձակվի. “Առնո Բաբաջանյանի երգերը ինքս եթերից սիրով կատարում եմ, իսկ ակումբում երգում եմ պարային երգեր, որ մարդիկ ուրախանան ու պարեն”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am

 
 
Ժամանցի վայրերում հունվարի 13-ին նշել են հին տոմարով Նոր տարին

Ժամանցի վայրերում հունվարի 13-ին նշել են հին տոմարով Նոր տարին

Նարեկ Բավեյանը, Ռուզաննա Անդրեասյանն ու Էրիկը

Նարեկ Բավեյանը, Ռուզաննա Անդրեասյանն ու Էրիկը

Ժամանցի վայրերում հունվարի 13-ին նշել են հին տոմարով Նոր տարին

Ժամանցի վայրերում հունվարի 13-ին նշել են հին տոմարով Նոր տարին

Երեկույթի մասնակիցներից

Երեկույթի մասնակիցներից

Դավիթ Թուջարյանն ու Վարդան Բադալյանը

Դավիթ Թուջարյանն ու Վարդան Բադալյանը

Երգիչները հին Նոր տարին անցկացրել են ժամանցի վայրերում երգելով

Երգիչները հին Նոր տարին անցկացրել են ժամանցի վայրերում երգելով

Վարդան Բադալյանը

Վարդան Բադալյանը

Ռուզաննա Անդրեասյանն ու Սարգիս Առաքելյանը

Ռուզաննա Անդրեասյանն ու Սարգիս Առաքելյանը

Ռուզաննա Անդրեասյանը, Սարգիս Առաքելյանն ու Վարդան Բադալյանը

Ռուզաննա Անդրեասյանը, Սարգիս Առաքելյանն ու Վարդան Բադալյանը

Էրիկը

Էրիկը

Արսեն Սաֆարյանը

Արսեն Սաֆարյանը

“Ինձ համար վերջին անգամ իրական տոն է եղել “Նոր ալիք” մրցույթը”. Էրիկ

“Ինձ համար վերջին անգամ իրական տոն է եղել “Նոր ալիք” մրցույթը”. Էրիկ

0
6709 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: