Քեմբրիջի դքսուհի Քեթրին Միդլթոնը մի քանի օր Լոնդոնի Էդվարդ IV թագավորի անվան հիվանդանոցում անցկացնելուց հետո արդեն տանն է: Արքայական զույգի` Մեծ Բրիտանիայի գահաժառանգ առաջնեկին սպասելու լուրը BRAVO.am-ը հայտնել է այս ամսվա սկզբին :):
Արքայազն Ուիլյամը եւ Քեթրին Միդլթոնը դուրս են գալիս հիվանդանոցից
Արքայազն Ուիլյամի կինը հղիության վաղ շրջանում է, թունավոր հղիություն է տանում, ինչի պատճառով երեք օր անց է կացրել հիվանդանոցում, որտեղից տուն է ուղեւորվել հոգատար ամուսնու ուղեկցությամբ:
Քեթրին Միդլթոնը
“Արդեն ավելի լավ եմ ինձ զգում, շնորհակալ եմ ձեզ”. այս խոսքերով է ողջունել Քեյթը հիվանդանոցի մոտ հավաքված մարդկանց: Դքսուհին եղել է առանց կրունկների երկարաճիտ կոշիկներով, իսկ նրա հանդերձանքն ամբողջացրել են դեղին վարդերը:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail


×
6,617






