×


Հռիփսիմե Հակոբյան. «Երբ մայր ես, ամենակարող ես»

BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ Հռիփսիմե Հակոբյանը եւ Մարտին Մկրտչյանը իրենց մեկ ամսական որդու հետ Միացյալ Նահանգներից վերադարձել են Հայաստան: Օրերս էլ երգչուհին կյանքում առաջին անգամ իր ծննդյան տարեդարձը տոնել է մայրիկի կարգավիճակում:):

Մարտին Մկրտչյանը եւ Հռիփսիմե Հակոբյանը


28-ամյա Հռիփսիմեի խոսքով` ուղիղ կեսգիշերին իրեն առաջինը շնորհավորել է փոքրիկ Լեոն.“Դա արել է իր քաղցր լացով, բայց մայրիկի տոնական գիշերը չփչացնելու համար մեկ րոպե անց կրկին քնել է:): Հետո ծաղիկներ եմ ստացել եւ ջերմ խոսքեր լսել Մարտինից: Նա անակնկալների մեծ սիրահար է եւ ինձ նվերներ անելու համար չի փնտրում առիթներ, իսկ տոնական օրերին առավել ուշադիր է”:

Հռիփսիմե Հակոբյանի եւ Մարտին Մկրտչյանի որդին


Երգչուհին իր նոր պարտականությունները սիրով է կատարում.“Երեխային խնամելը շատ հաճելի է: Թեեւ հոգնեցուցիչ, բայց երջանկացնող զբաղմունք է»,-ասել է նա եւ հավելել, որ երաժշտական ասպարեզում դադարի մասին չի էլ մտածում.«Լեոն ոչ միայն չի խանգարում, այլեւ աշխատանքում իմ նոր մուսան է: Հղիությանս ընթացքում 7 ամիս տարբեր երկրներում համերգներ եմ տվել, նոր տեսահոլովակ նկարահանել, հիմա էլ նույն ակտիվությամբ շարունակում եմ աշխատել»:

Մարտին Մկրտչյանը եւ Հռիփսիմե Հակոբյանը


Հռիփսիմեն այսօր իրեն լիակատար երջանիկ է զգում.«Դրա համար ամեն բան ունեմ: Պետք է միշտ առողջ լինել, որպեսզի կարողանաս վայելել: Կարծում եմ` աղջիկները ծնվում են մայրանալու առաքելությամբ: Երբ մայր ես, ամենակարող ես եւ ունես գերբնական ուժ»:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հռիփսիմե Հակոբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին