×


Հռիփսիմե Հակոբյան. “Շատ բան է փոխվել իմ կյանքում”

2016-ը Հռիփսիմե Հակոբյանը կդիմավորի ընտանիքի հետ, բայցեւ` աշխատանքային մթնոլորտում: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում է երգել Ամանորի գիշերը.“Շատ եմ սիրում գալիք տոնը: Արդեն սկսել եմ նվերներ ընտրելու, գնելու հաճելի գործը, իսկ առաջիկա օրերին կզարդարենք նաեւ տոնածառը”:

Հռիփսիմե Հակոբյանը


Նրանից հետաքրքրվեցինք նաեւ, թե օրեր առաջ ինչպես է նշել 29-ամյակը.“Չեմ ուզում այս քայլիս յուրահատուկ երանգ տալ, բայց այցելել եմ մանկատուն ու օրս անցկացրել երեխաների շրջապատում: Մեծ բավականություն եւ հոգեւոր բավարարվածություն եմ ստանում փոքրիկների հետ շփումից: Խաղացինք, երգեցի նրանց համար: Վերջերս տղաս` Լեոն, հիվանդ էր, որպես մայր` ուզում եմ, որ աշխարհի բոլոր երեխաներն առողջ ու երջանիկ լինեն”:

Հռիփսիմեն եւ Մարտինն` իրենց որդու հետ


Ի դեպ, մեզ հետ զրույցի պահին Հռիփսիմեն որդու հետ էր եւ մեր հարցերին պատասխանելու ընթացքում հասցնում էր հետեւել նրան` զգուշանալով, որ չընկնի, որեւէ իր չկոտրի:).“Փոքրիկիս ծնունդից հետո շատ բան է փոխվել իմ կյանքում: Հենց նա է լավագույն նվերս: Մեծ երջանկություն է, որ անընդհատ մամա է ասում, ինձ է կանչում: Վերջերս սովորել է նաեւ “Տարեդարձ է այսօր” երգը եւ իր թոթով լեզվով էլ մայրիկին այդ երգն է նվիրել:): Բառեր ասում է, բայց դեռ նախադասություններ չի կազմում”:

Տարեդարձի առթիվ երգչուհուն հաճելի անակնկալ է մատուցել նաեւ սիրելի ամուսինը, սակայն այդ մասին նա նախընտրել է չբարձրաձայնել.“Ամեն բան ունեմ երջանիկ լինելու համար: Ինձ համար երջանկությունը լիարժեք ընտանիքն է, երբ հարազատներն ու մտերիմները կողքիդ են ու առողջ: Փառք Աստծո, ես երջանիկ եմ”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հռիփսիմեի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին