Քանյե Ուեսթը, ինչպես եւ որոշել էր, դստերը հանրությանը ներկայացնելու հաշվին գումար չվաստակեց. ռեփերը երեկ Քիմ Քարդաշյանի մայրիկի` Քրիս Ջենների հեռուստաշոուի ժամանակ ցուցադրել է արդեն երկու ամսական Նորթ Ուեսթի առաջին լուսանկարը:):
Քիմի եւ Քանյեի դուստրը` Նորթ Ուեսթը
Քանյեն հարցազրույցի ընթացքում խոսել է նաեւ իր պապիկի եւ Քիմի մասին.“Իմ պապիկը վերջերս է մահացել: Նա կարեւորում էր ոչ թե փողն ու հայտնիությունը, այլ` երջանկությունը: Նա վայելում էր կյանքը: Քիմն իմ երջանկությունն է: Մարդիկ մշտապես ասում էին, թե նրա հետ հարաբերություններս կարող են վնասել կարիերայիս, հեղինակությանս, իսկ ես պատասխանում էի, որ սիրում եմ նրան":
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail


×
18,202






