“Հելոուինյան” վհուկները, հրեշտակները, ուրվականները, կատուները, հրեշներն ու այլ կերպարներ երեկ շրջում էին մայրաքաղաքի կենտրոնում: Մթնոլորտը “սարսափազդու” էր հատկապես Հյուսիսային պողոտայում: Թեեւ “Halloween”-ը հայկական չէ, քննարկվում ու քննադատվում է, այնուամենայնիվ, տոնը նշող երիտասարդները բավական ակտիվ էին։ BRAVO.am-ը հետեւել է “հելոուինյան” անցուդարձին: Մեր ֆոտոշարքում կտեսնեք, թե ինչպիսի կերպարներով են հայերը նշել դդմային տոնը:):
Երեւանում "Հելոուին" են նշել
Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս երիտասարդները Հյուսիսային պողոտայում դիմակավորվում էին կամ էլ Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների օգնությամբ ստանում “հելոուինյան” դիմահարդարումներ։ Տոնի սիրահարները խրախճանքը շարունակել են ակումբներում ու փաբերում, նույնիսկ որոշ վայրերում թեմային չհամապատասխանող մարդկանց մուտքն արգելված էր։ Նշենք նաեւ, որ մի քանի ժամանցի վայրերում հրաժարվել են տոնը նշել եւ հրավիրել են իրենց համախոհներին։
Երեւանում "Հելոուին" են նշել
Ակումբների ու փաբերի դդմային զարդարանքներն ու սարդոստայները, աշխատակիցների տոնական հանդերձանքները փոխանցում էին օրվա տրամադրությունը, իսկ տոնը նշողները ցուցադրել են իրենց կերպարների պարային հնարքները, խմել են, միմյանց վախեցրել կամ հիացրել, լուսանկարվել ու լիցքաթափվել:)։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/


×
12,954






